close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիան այլևս «խաղաղ նավահանգիստ» չէ ադրբեջանական և այլ երկրների հանցավոր կապիտալի համար

Աշխարհ

13 Փետրվարի 2020, 20:02
 Մեծ Բրիտանիան այլևս «խաղաղ նավահանգիստ» չէ ադրբեջանական և այլ երկրների հանցավոր կապիտալի համար

Մեծ Բրիտանիան սկսել է պայքարը հանցավոր կապիտալների՝  երկիր ներմուծման դեմ: Առաջինը բրիտանական իշխանությունների հարվածի տակ է ընկել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը՝ Զամիրա Հաջիևան, որին Լոնդոնի Բարձրագույն դատարանը պարտավորեցրել է բացատրություն տալ տասնյակ միլիոնների հասնող (ֆունտ ստերլինգով) եկամուտների մասին: Թե ինչպե՞ս նոր օրենքը կազդի աշխարհի բազմաթիվ երկրների վերնախավերի վրա, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահ տալ Մեծ Բրիտանիային,  ըստ yerkir.am-ի, Regnum-ում ներկայացնում  է միգրացիոն հարցերով փորձագետ Յուրի Մոշան:

Նրա խոսքով՝ բրիտանական նոր օրենքը, ըստ էության, հեղաշրջում է, քանի որ Մեծ Բրիտանիան մշտապես համարվում էր «խաղաղ նավահանգիստ» աշխարհի հարուստների համար: Իրենց երկրներում հետապնդվող խոշոր ձեռնարկատերերի ու պաշտոնյաների մոտ 70 տոկոսը նախընտրում է ապաստան գտնել հենց այդ երկրում:

Ինչո՞ւ է բրիտանական խորհրդարանը գնացել այդ քայլին: «Նախևառաջ՝ չեն ցանկանում երկրի վարկանիշին հարված հասցնել: Բոլորը շատ լավ են հասկանում, որ այդ գործարարների մոտ 50 տոկոսն իր հարստությունը ձեռք է բերել ամենևին ոչ ազնիվ ճանապարհով, այսինքն՝ նրանք քաղաքական փախստականներ չեն, այլ ինչ-որ բան գողացել են, ինչ-որ մեկին՝ խաբել: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա նրանց 99, նույնիսկ ՝ 99,9 տոկոսն է պարզապես գողության մեջ բռնվել: Հասկանալի է, որ բրիտանացիները չեն ցանկանում նման մարդկանց տեսնել իրենց երկրում»,- նշում է փորձագետը:

Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը նույնպես բաղձալի նպատակ է այդ կատեգորիայի քաղաքացիների համար: Հավանորեն, նրանցից շատերն արդեն ԱՄՆ կմեկնեն, որտեղ այդպիսի օրենք մոտ ժամանակներս չեն ընդունի, քանի որ հիմա այլ խնդիրներ ունեն, այդ թվում՝ միգրացիայի հետ կապված: Բացի դրանից՝ երկիրն ավելի մեծ է, այնտեղ ինչ-որ բան կարգավորելն ավելի դժվար կլինի, քան Մեծ Բրիտանիայում:

«Տեսականորեն, ԱՄՆ-ում էլ հնարավոր է նման դատավարություն, այնտեղ էլ է գործում անգլո-սաքսոնական նախադեպային իրավունքը, և մի լուրջ գործով վճիռը կարող է հիմք լինել նմանատիպ այլ գործերի համար: Պայմանականորեն՝ մարդը որոշել է իր գումարները պահել ամերիկյան Chase, Bank of America, Wells Fargo և այլ խոշոր բանկերում: Դատարանը կարող է պարզապես կալանք դնել այդ ակտիվների վրա և դրանք բռնագրավել հօգուտ պետության: Այդ գործընթացը նման է ամերիկյան իշխանությունների՝ փողերի լվացման նպատակով բացվող լվացքատների դեմ պայքարին: Հենց բանկը զգա, որ փողերը կեղծ են կամ «լվացված», կարող է անմիջապես այդ մասին հայտնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին կամ Գաղտնի ծառայությանը և բռնագրավել ակտիվը»,- նշում է Յուրի Մոշան, նաև հանգստացնում՝ նման բան ԱՄՆ-ում դեռ չի սպասվում, և այդ երկրի դռները փախստական գործարարների ու պաշտոնյաների համար բաց են: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica