close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ». Արթուր Ղազինյան

Քաղաքական

13 Փետրվարի 2020, 16:20
 «Իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ». Արթուր Ղազինյան

Ուշադրությունը դեպի Մյունհեն. Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Ըստ Yerkir.am-ի՝ նա, մասնավորապես, նշել է. «Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարեւոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ եւ անտանելի լինելուց, նաեւ խիստ վտանգավոր է Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության համար:

Ինչն է պատճառը. թերեւս հանրաքվե կոչվող շոուի շրջանակներում գլխավոր դերակատարի` «ոչ»-ի շտաբի դատարկությունը: Ինչու եմ ասում գլխավոր, որովհետեւ Փաշինյանի բոլոր քաղաքական ակցիաների մեջ գլխավոր դերակատարը մշտապես եղել է «հակահերոսը»` իր գոյության հիմնական պատճառը, սնուցող աղբյուրը, կենսական պորտալարը:

«Լուսավոր Հայաստանի» կողմից «ոչ»-ի ճամբարից հրաժարվելու արդյունքում Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի, ինչը նշանակում է, որ նա հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ`վերջնականապես տապալելով 650.000 «այո» գեներացնելու նույնիսկ տեսական հնարավորությունը:

Սակայն, իմ խորին համոզմամբ, երեկվա հիստերիկ դրամայի հիմքում ընկած է ոչ այնքան հանրաքվեի իրավական տապալումը, որքան նախօրոք մշակված «գունագեղ տեսարանները» իրացնելու անհնարինությունը, ինչը հնարավորություն չի տալու շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործընթացներից:

Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր եւ դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք:

Չենք շեղվում, գնում ենք առաջ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica