close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անտեսե՛լ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն. ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Քաղաքական

13 Փետրվարի 2020, 14:12
 Անտեսե՛լ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն. ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է ՀՀ իշխանությունների՝ երկիրը հերթական արկածախնդրության մեջ ներքաշող նոր քայլերը: ՀՅԴ ՀԳՄ-ն նաև կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

            «Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:

Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:

Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:

            Ըստ այդմ.

  1. Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը:
  2. Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

13.02.2020 թ.»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica