close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թանկացում կլինի՞, թե՞ ոչ «Յուքոմի» և «Բիլայնի» միավորումից

Տնտեսական

13 Փետրվարի 2020, 12:45
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թանկացում կլինի՞, թե՞ ոչ «Յուքոմի» և «Բիլայնի» միավորումից

«Յուքոմի» և «Բիլայնի» միավորումից կապի և հեռահաղորդակցության ծառայությունները հնարավոր է թանկանան, հնարավոր է՝ ոչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ճեպազրույցում։

«Երկրներ կան, որ համակենտրոնացումից հետո եղել է գների բարձրացում, երկրներ կան, որ եղել է իջեցում, տեղեր էլ կան, որ պայման է սահմանվել»,-ասաց նա։

Միավորվելու պաշտոնական պատճառը, որն ընկերությունները ներկայացրել են ՏՄՊՊՀ, կապված է առաջին հերթին ծախսերի կրճատման հետ․ «Որովհետև երկու տնտեսվարող սուբյեկտ պահելու համար ֆիքս ծախսերը նույնն են ու երկու անգամ շատ է լինում։ Իսկ հաշվի առնելով նաև, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդներ, այսինքն, հաճախորդների քանակը տրասֆորմացվում է բջջային զանգից դեպի ինտերնետ տիրույթ՝ Վոթս ափ, Վայբեր, իսկ այստեղից գումարների հավաքագրումը շատ ավելի քիչ է, այդ պատճառով ցանականում են միավորել ուժերը․ սա իրենց վարկածն է»։

Լրագրողի հարցին՝ քննարկումների օրակարգում հաշվի առնվո՞ւմ է, որ «Յուքոմի» բաժնեմասերի մեծ մասը պատկանում է նախկին ՊԵԿ նախագահ, այժմ կոռուպցիայի գործով անցնող Գագիկ Խաչատրյանին, Գեղամ Գևորգյանը արձագանքեց՝ մենք մաս չենք կազմում գործադիրի, պետք է պահենք օբյեկտիվությունը և որոշում կայացնենք զուտ տնտեսական մրցակցութունից ելնելով։

Նա հաստատեց նաև մտագոհությունը, որ այս ընկերությունների միավորումով հնարավոր է դժվարություն առաջանա բջջային ցանցում երրոդ օպերտորի ներգրավման հարցում։

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) փետրվարի 11-ին առաջին նիստն է անցկացրել «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների դիմումով, որոնք դեկտեմբերի 30-ին թակել էին ՏՄՊՊՀ-ի դուռը համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար. «Յուքոմ»-ը ցանկանում է գնել «Բիլայն»-ի բոլոր բաժնետոմսերը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica