close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+7°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվան փոխում է տնտեսական ուղեգիծը

Աշխարհ

3 Փետրվարի 2020, 17:54
 Մոսկվան փոխում է տնտեսական ուղեգիծը

ՌԴ կառավարությունում վերադասավորումները, որոնց արդյունքում վարչապետի պաշտոնը ստանձնեց տեխնոկրատ Միխայիլ Միշուստինը, խոսում է Մոսկվայի տնտեսական ուղեգծի փոփոխության մասին. ըստ yerkir.am-ի՝ գրում է Eurasianet կայքը:

«Վերջին մի քանի տարիներին, երբ տնտեսական աճը դանդաղել էր, Կրեմլը զարգացման փոխարեն կենտրոնացել էր սահմանափակումների քաղաքականության վրա: Դա ռացիոնալ ռազմավարություն է երկրի համար, որը զգալիորեն կախված է մի տեսակի արտահանումից, սակայն որը հղի է ցավոտ հետևանքներով բնակչության խոցելի շերտերի համար»,- նշում է կայքը՝ հավելելով, որ նոր կառավորությունը մտադիր է ավելացնել եկամուտները:

2010-ական թվականներին Ռուսաստանը ցուցադրում էր աճի հաստատուն տեմպեր՝ շնորհիվ արտահանվող  ռազմավարական ապրանքի՝ ածխաջրածինների բարձր գների: Սակայն 2014-ին տեղի ունեցավ ռուսաստանյան տնտեսության համար տհաճ երկու իրադարձություն: Առաջինը՝ կտրուկ նվազեցին նավթի գները՝ 2014-ի կեսին բարելի համար 115 դոլարից տարեվերջին հասնելով 55 դոլարի: Հաջորդ տարի գների անկումը շարունակվեց՝ 2016-ին՝ 30 դոլարից փոքր-ինչ պակաս:

Երկրորդ՝ տնտեսությանը զգալի հարված հասցրեցին ի պատասխան ուկրաինական իրադարձություններին կիրառված արևմտյան պատժամիջոցները: 2015-ին սկսվեց ռեցեսիան: Ռուբլին արժեզրկվեց՝ 2014-ի հունիսին մեկ դոլարն արժեր 34 ռուբլի, 2016-ի հունվարին՝ 80-ից ավելի: Դևալվացիան նվազեցրեց ռուսաստանցիների գնողունակությունը՝ ավելացնելով ներմուծման արժեքը: Թեև դրանից հետո տնտեսությունը  փոքր-ինչ կայունացավ, ռուբլու վիճակը դեռ չի կարգավորվել՝ 1 դոլարը 60 ռուբլի է:

Տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար Կրեմլը կենտրոնացել է կայունության ապահովման վրա: Դրա օրինակներից է բյուջետային-ֆինանսական սահմանափակումները, ավելի ճիշտ՝ պետական ծախսերի կրճատումը: Արդյունքում՝ կոնսոլիդացված բյուջեի սալդոն փոխվել է՝  2016-ի ՀՆԱ-ի 3.7 տոկոսին համարժեք դեֆիցիտից 2018-ի 2.9 տոկոսին համարժեք պրոֆիցիտի:

«Կառավարությանը հաջողվեց դրական սալդո ապահովել՝ առաջնահերթ դարձնելով պահուստների կուտակումը, այլ ոչ թե տնտեսական աճը: Նման ռազմավարությունը՝ բյուջետային կոնսոլիդացիան, հաճախ համարվում է խելամիտ տնտեսական քաղաքականություն, քանի որ ենթադրում է քիչ կախվածություն արտահանումից՝ խթանելու համար պահանջարկը: Կոշտ հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ 2019-ին նավթի  գինը, որով պետբյուջեն կլիներ առանց դեֆիցիտի, նվազեց բարելի համար 50 դոլարից փոքր-ինչ պակաս՝ վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշը, մինչդեռ համաշխարհային գները տատանվում էին փոքր-ինչ բարձր մակարդակում»,- նշում է կայքը՝ ընդգծելով, որ այդ քաղաքականությունը, սակայն, հարվածեց ցածր եկամուտ ունեցողներին, խորացրեց իրական եկամուտների ստագնացիան, քանի որ սոցիալական ծախսերը չէին փոխհատուցում կենսամակարդակի անկումը:

ՌԴ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013-2018 թթ. եկամուտներն աճել են տարեկան միջինը 5.3 տոկոսով: Ընդ որում՝ իրական եկամուտների աճի մասին խոսք չկա, քանի որ այդ ժամանաշրջանում ինֆլյացիան ավելի արագ է աճել՝ 7.4 տոկոս:

Վիճակագրական տվյալները նաև ցույց են տալիս, որ բնակչության գնողունակությունն է նվազել 2014-2017 թվականներին, իսկ 2018 և 2019 թվականներին զրոյին մոտ աճ է արձանագրվել:

Թեև, ըստ վիճակագրության, միջին աշխատավարձն ավելացել է, աղքատության մակարդակն աճել է, քանի որ եկամուտների աճը չի վերաբերում բնակչության խոցելի շերտերին: 2019-ի առաջին եռամսյակում՝ ՌԴ բնակչության 14,.3 տոկոսը՝ 20.9 մլն մարդ, ունեցել է կենսապահովման նվազագույն զամբյուղից ցածր եկամուտ: Դա 500 հազար մարդով ավելի է, քան նախորդ տարի:

«Այսպիսով՝ պահուստների մեծացմանն ուղղված՝ Մոսկվայի ջանքերը չեն բարելավել ՌԴ շարքային քաղաքացիների կյանքը: Այդ պատճառով զարմանալի չէ, որ հրաժարական տված կառավարությունը հեղինակություն չէր վայելում, և նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց բյուջետային ծախսերն ավելացնելու մտադրության մասին»,- եզրափակում է Eurasianet-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica