close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ

Քաղաքական

30 Հունվարի 2020, 17:15
 ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ

Yerkir.am-ի խմբագրությունը նամակ է ստացել քաղաքացի Գարեգին Գաբրիելյանից, որը ներկայացնում ենք ստորև.

«ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին:

Լեզվի կոմիտեի աշխատակիցները Ամանորի նախօրեին նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փորձելով նրանից ստանալ այդ առեղծվածային փաստի պատասխանը: Սակայն կառավարությունից նրանց նամակն ուղարկվեց ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից էլ` Լեզվի կոմիտե և ի վերջո առանձին գրությամբ նրանց հայտնեցին, թե ճիշտ է, գումարը եղել է, բայց այն հանկարծ սպառվել է: Թե որտեղ է սպառվել, ով է սպառել, ինչ նպատակի համար է սպառվել` այս հարցերն այդպես էլ իրենց պատասխանը չունեն: Փաստն այն է, որ ինչպես նախարարության պատասխանատուները, այնպես էլ Լեզվի կոմիտեի ղեկավարները հիմա ամեն ջանք գործադրում են, որ հարցը փակվի և խնդրի մասին այլևս չբարձրաձայնվի: Իսկ Կոմիտեի թալանված աշխատակիցները այլևս ոչ թե պարգևատրում են ուզում, այլ ընդամենը իմանալ` ի վերջո ո՞վ է գրպանել իրենց գումարները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica