close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
-2°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նավակ ճոճողը» պաշտոնի է նշանակվել

Հասարակություն

29 Հունվարի 2020, 23:06
 «Նավակ ճոճողը» պաշտոնի է նշանակվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվել է ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ ըստ հայտարարված մրցույթի պահանջների՝ այս թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին կառավարչական ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,

• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

• կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման,

• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

• Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում և այլն։

 
 
Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica