close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրական փորձառություն ունեցողները 2 կամ 3-ն են, մյուսներին հանրությունը թող դատի. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

29 Հունվարի 2020, 21:21
 Սահմանադրական փորձառություն ունեցողները 2 կամ 3-ն են, մյուսներին հանրությունը թող դատի. Արփինե Հովհաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ընտրության չափորոշիչները ձեւակերպել են այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում մանիպուլյացիայի տեղ ունենան։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Հավելենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել նաեւ Արփինե Հովհաննիսյանը, որին, Արդարադատության նախարարությունը մերժել է։

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդպիսի որոշումը կապված է իր քաղաքական հայացքներիի հետ

Նա շեշտեց, որ մասնագիտական չափանիշների տեսանկյունից բացարձակապես ոչ մի խնդիր չկար. «Մասնագիտական  չափորոշիչների խնդիր չկա առավել եւս, որ այդ չափորոշիչներն այնքան մշուշոտ էին, որ, հավանաբար, դրանք միայն գրողներն էին հասկացել։ Այդպես էին ձեւակերպել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մանիպուլյացիայի տեղ ունենան։ Այստեղ խնդիրը բացառապես քաղաքական դիրքորոշումը, քաղաքական հայացքները, իշխանությունների կողմից այլընտրանքային կարծիք լսելու ունակությունն է, որն իրենք չունեն եւ սկզբունքորեն չեն էլ կարող ունենալ»։

Արդարադատության նախկին նախարարն ասաց, որ հանձնաժողովի այդ կազմում ընդգրկված անձանց ճանաչում է. «Նրանցից շատերն իմ գործընկերներն, որոշները իմ նախկին ուսանողներն են. իրենց մասնագիտական ունակությունները բարձր եմ գնահատում»։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվածների մասնագիտական կենսագրությունների մասով Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Հանրությունը կարող է ուսումնասիրել այդ կենսագրությունները։ Կտեսնեն, որ պատահական չէր՝ որ ես խնդիրը ձեւակերպել էի եւ շեշտը դրել էիի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փորձառության վրա։ Այդ հանձնաժողովում 2 կամ 3 հոգի են ընդգծված սահմանադրական փորձառություն ունեցողները։ Մյուսների մասնագիտական փորձառությունները թող հանրությունը դատի»։

Նշենք, որ Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լեւոն Գեւորգյանը եւ Տիգրան Մարկոսյանը. հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

 
 
Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica