close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+7°
+9°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես «Դարի գործարք»-ը կազդի ԱՄՆ-ում և Իսրայելում ընտրությունների վրա

Աշխարհ

29 Հունվարի 2020, 19:43
 Ինչպես «Դարի գործարք»-ը կազդի ԱՄՆ-ում և Իսրայելում ընտրությունների վրա

Իսրայելում մի քանի շաբաթ անց ընտրություններ են անցկացվելու, և բոլորը հարց են տալիս՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան խաղաղության ծրագիրն ինչպե՞ս կարող է ազդել դրանց արդյունքների վրա: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատրաստ է անել այնպես, որ իր սերտ կապերը Թրամփի հետ իսրայելցիներին հիշեցնեն՝ հենց ինքն է այն փորձառու պետական գործիչը, որի ջանքերով լույս աշխարհ եկավ «Դարի գործարքը». ըստ yerkir.am-ի՝ գրում է Bloomberg-ը:

«Սակայն այդ հարաբերությունները կարող են չար խաղ խաղալ Նեթանյահուի հետ: Որոշ իսրայելցիներ երեքշաբթի՝ հունվարի 28-ին, մերձավորարևելյան ծրագրի հրապարակման տակ տեսել են  բացահայտ միջամտություն Իսրայելի ժողովրդավարական գործընթացին: Նրանք համարում են, որ Թրամփը որևէ վատ բան չի տեսնում այն բանում, որ միջամտի Իսրայելում քվեարկության գործընթացին»,- գրում է պարբերականը:

Իսրայելցիներն ընտրությունների կգնան 2020-ի մարտի 2-ին՝  վերջին տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ. Նեթանյահուն և նրա հիմնական հակառակորդ՝ նախկին գեներալ Բենի Գանցը՝ «Կախոլ-լավան» դաշինքի ղեկավարը, երկու անգամ հայտնվել են փակուղում: Այդ ամենն ընթացել է Նեթանյահուին ուղղված՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ուղեկցությամբ: Երեքշաբթի Նեթանյահուին երեք փաստով մեղադրանք է առաջադրվել: Պատմության մեջ առաջին անգամ է, որ Իսրայելի գործող վարչապետը նման իրավիճակում է հայտնվում:

Նեթանյահուի հայտարարությունը, թե ինքը միակ պետական գործիչն է, որ կարող է խաղաղություն ապահովել, հերքվել է այն փաստով, որ ԱՄՆ նախագահը երկուշաբթի հանդիպել է նաև Բենի Գանցի հետ, որը պարտավորվել է  աջակցել Թրամփի նախաձեռնությանը: Գանցի հայտնվելը Օվալաձև սենյակում ազդանշան է բազմաթիվ իսրայելցիների համար, որ Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին:

Ըստ պարբերականի՝ արաբների արձագանքն ամերիկյան ծրագրին նույնպես կարող է վնասել Նեթանյահուին: Պաղեստինցիները բողոքի ցույցերի են պատրաստվում,  Իսրայելի պաշտպանության ուժերը՝ դրանց դեմն առնելուն: Եվ եթե նրանց միջև բախումներ լինեն, կամ եթե Պաղեստինը հրաժարվի համագործակցել Իսրայելի հետ անվտանգության բնագավառում, ՀԱՄԱՍ-ն ու «Հըզբոլլահ»-ը պայքար կսկսեն Իսրայելի դեմ, և վերջնարդյունքում Նեթանյահուի նախընտրական արշավը կընթանա ռազմական հակամարտության ֆոնին: Այդ սցենարից նա ամեն կերպ ձգտելու է խուսափել:

Եթե Նեթանյահուն մի շարք խնդիրներ կունենա «Դարի գործարք»-ի պատճառով, այն, անշուշտ, մեծ ծառայություն կմատուցի Թրամփին՝ պաշտոնում վերընտրվելու համար: Նրա քաղաքական  աջակցությունը մեծ մասամբ իսրայելամետ է: Ավետարանչականներն արդեն դրական են արտահայտվել «Դարի գործարք»-ի մասին՝ նշելով, որ Թրամփը գործում է Աստծո կամքով:

Մերձավորարևելյան կարգավորումը կօգնի Թրամփին շահել ամերիկյան հրեաների մեծ մասի ձայները: Ուղղափառ հրեաները վճռականորեն պաշտպանում են Թրամփին,  քանի որ համարում են, որ նրա նախագահությունը բարօրություն է Իսրայելի համար: Ոչ ուղղափառ հրեաները սովորաբար քվեարկում են դեմոկրատների օգտին, և հաշվի առնելով այն, որ նրանց մեծ մասը Թրամփին համարում է օդիոզ կերպար, մինչ այս պահը նա այդ ձայներին արժանանալու հույս չուներ: «Դարի գործարք»-ը կարող է ստիպել նաև որոշ կենտրոնամետ հրեա դեմոկրատների իրենց ձայնը տալ Թրամփին:

Այսպիսով, ամփոփում է Bloomberg-ը, երբ խոսք է գնում իսրայելցի ընտրողների մասին, «Դարի գործարք»-ը կարող է երկակի հետևանքներ ունենալ Նեթանյահուի համար, մինչդեռ Թրամփի պարագայում, հաշվի առնելով ամերիկյան հրեաների գործոնը, նա կրկին հաղթելու մեծ հնարավորություն ունի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica