close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղավիացիայի կոմիտեն Միլան-Երեւան չվերթի հետ կապված խնդրի մասին տեղեկացրել է «Ռայանէյր»-ի ղեկավարությանը

Հասարակություն

29 Հունվարի 2020, 15:59
 Քաղավիացիայի կոմիտեն Միլան-Երեւան չվերթի հետ կապված խնդրի մասին տեղեկացրել է «Ռայանէյր»-ի ղեկավարությանը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է «Ռայանէյր» ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երեւան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղեւորների չփոխադրման հետ:

Քաղավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է «Ռայանէյր» ավիաընկերության ղեկավարությանը:

Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9 հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ կայքից: https://eur-lex.europa.eu/resource.html

Խնդիրների դեպքում կարող եք նաեւ դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար»:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica