ՌԴ նախագահը կորոնավիրուսի կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն կանցկացնի
Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 29-ին խորհրդակցություն կանցկացնի՝ կանխելու համար Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսի տարածումը. ըստ Yerkir.am-ի ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով:
Մասնավորապես, նախագահը հանդիպում կունենա փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի և Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովայի հետ:
«Փոխվարչապետը, առողջապահության նախարարը և Роспотребнадзор-ի ղեկավարը կպատմեն նախագահին այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Պեսկովը: