close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացահայտվել է իմ դեմ հարուցված քրեական գործի նախապատմությունը. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար

Իրավունք

29 Հունվարի 2020, 15:15
 Բացահայտվել է իմ դեմ հարուցված քրեական գործի նախապատմությունը. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար

Բացահայտվել է իմ դեմ հարուցված քրեական գործի նախապատմությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

Ըստ Yerkir.am-ի՝ գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եվ այսպես՝ ամբողջությամբ եւ պաշտոնապես բացահայտվել են իմ դեմ հարուցված անհավատալի քրեական գործի նախապատմությունը եւ դրա հեղինակները:

Այս զեկուցագիրը ներկայացնող անձը, որն ի պաշտոնե պիտի զբաղվեր ուսումնական աշխատանքներով, ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի զարմանալի հանձնարարությամբ սկսել էր ուսումնասիրել մի շարք պարգեւավճարներ ու արձակուրդներ եւ չգիտես ինչու, հավանաբար սեփական փորձից դատելով, որոշել, թե կա ընդամենը 2 տարբերակ՝ կա’մ «կոռուպցիա եւ չարաշահում», կա’մ «իրավական ակտերի չիմացություն»:

Ի՞նչ անուն տաս սրան...

Ինչպես արդեն հայտնի է, այդ նյութերի հիման վրա հարուցված քրեական գործը հետագայում ոչ միայն պաշտոնապես կարճվում է հանցակազմի բացակայության հիմքով, այլեւ ապացուցվում է, որ անգամ անմեղ խախտում թույլ չի տրվել:

Հատուկ ուսանողներիս համար պիտի ասեմ, որ վատ կառավարումն այն է, երբ, օրինակ, ՈւՍՈւՄՆԱԿԱՆ աշխատանքների գծով պրոռեկտորը իր գործի փոխարեն ռեկտորի հանձնարարությամբ զբաղվում է նախկին ֆինանսական տնօրենի արձակուրդի կամ էներգագետի պարգեւավճարի «անօրինականության» սիրողական հետաքննությամբ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ հանձնելու նպատակով: Լիազորությունների այսպիսի շփոթի դեպքում արդյունքը միշտ է նույնքան անհաջող լինում:

Հասկանում եմ, որ վերոնշյալ անձինք հավանաբար խոր հիասթափություն են ապրում իրենց տապալված բացահայտումների եւ բացահայտված տապալումների պատճառով, սակայն սա դեռ միայն սկիզբն է, որովհետեւ շուտով բոլոր գիտակից մարդիկ են իրենց գնահատականը տալու այս արարքներին, անգամ նրանք, ովքեր այս պահին աշխատանքը կորցնելու թերեւս ընկալելի վախից դրդված մինչեւ հիմա շարունակում են իրենք իրենց լուռ համոզել, թե ոչինչ չեն նկատում:

Հերթն ատենախոսությանս հետ կապված անհասկանալի ապօրինի գործընթացներինն ու պիտակավորումներինն է, որոնց վերաբերյալ դատական հայց եմ ներկայացրել, եւ նախնական նիստը տեղի կունենա արդեն վաղը»:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica