close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Քաղաքական

29 Հունվարի 2020, 13:49
 Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին. կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Ըստ Yerkir.am-ի՝ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որեւէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն եւ պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացնել։

Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը եւ որեւէ այլ մեկը՝ անկախ իր քաղաքական նախասիրություններից եւ հայացքներից, ունեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքները՝ ազատ հանրային գործունեության համար։ Կարելի է ենթադրել, որ այս գործողության հրամանի կայացման եւ  կատարման նախապատմությունն ունի հանրությանն անհայտ կետեր եւ դրդապատճառներ։

Ցավոք, «ոստիկանը մերն է»՝ հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը վերափոխվում է «ոստիկանը իմն է» վտանգավոր միտմանը։

Կոչ ենք անում՝ զգոն լինել այս փոփոխությունների հանդեպ։ Զարմանալիորեն՝ այս ամենը կատարվում է ազատական, ժողովրդավարական արժեքներ դավանող, երիտասարդ ու հեռանկարային կազմով խորհրդարանի պատգամավորների աչքի առջեւ, որոնց մեծ մասը մինչ վերջերս հանդես էր գալիս մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, օրենքի առջեւ հավասարության սկզբունքային դիրքերից։

Եթե նրանք այսօր լռեն,  իրենց ձայնը ստորադասեն, ապա գործընթացները կգնան շատ անցանկալի ուղղությամբ, եւ նրանք այս ամենում կունենան պատասխանատվության իրենց բաժինը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ,  եւ այսօր պահն է՝ բաց աչքերով ֆիքսելու, որ մինչ այս պահը չի ներկայացվել ցուցադրաբար, բռնության գործադրմամբ բերման ենթարկելու որեւէ հիմք։ Հիմնավորում չի ներկայացվել անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկելու պրոցեսը ցուցադրաբար իրականացնելու, տեսանկարահանելու եւ տարածելու անհրաժեշտության վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, համախոհներին, ընդդիմախոսներին՝ միասնաբար թույլ չտալու հասարակության եւ ոստիկանության միջեւ նոր անջրպետներ։ Այստեղ կարեւոր է նաեւ հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, կառավարությունների փոփոխությունից, ոստիկանությունը պետությանն է եւ պետք է գործի բացառապես օրենքի եւ բանականության սահմաններում։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica