Իսրայելն առաջին անգամ թույլատրել է իր քաղաքացիներին այցելել Սաուդյան Արաբիա
Տարածաշրջան

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ թույլատրել է իր քաղաքացներին այցելել Սաուդյան Արաբիա:
Այցելուները պետք է ստանան և իսրայելական և սաուդական իշխանությունների թույլտվությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Արյե Դերին նշել է, որ պետք է նախ և առաջ ստանալ հրավեր և հավաքել այլ փաստաթղթեր այցի համար, իսկ այցի տևողությունը չպետք է գերազանցի 90 օրը: Ըստ իսրայելական օրենքների՝ Եմենը, Իրաքը, Իրանը, Լիբանանը, Սիրիան և Սաուդյան Արաբիան համարվում են թշնամական պետություններ: Իսրայելի քաղաքացիները չունեն իրավունք այցելել այդ երկրներ՝ առանց հատուկ թույլտվության: