close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանից վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Տարածաշրջան

29 Հունվարի 2020, 13:02
 Չինաստանից վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջկա մոտ, որը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշերով դիմել է բուժհաստատություն, կորոնավիրուս չի հաստատվել: Հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Նրա հայարարությամբ` Չինաստանից վերադարձած աղջկա մոտ, բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, կորոնավիրուս չի հաստատվել:

Ավելի վաղ Իմնաձեն հայտարարել էր, որ աղջկա վերադարձի ժամանակ կորոնավիրուսն աձանագրված էր միայն Ուհանում: Նրա խոսքով` այս պահի դրությամբ աղջկա մոտ առկա առողջական խնդիրը չի հաստատվել որպես կորոնավիրուս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica