close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի «իրական դաշնակցի» դեմքը. Թուրքիան թույլատրել է ամերիկյան ռազմանավերի մուտքը Սև ծով

Աշխարհ

29 Հունվարի 2020, 12:13
 Ռուսաստանի «իրական դաշնակցի» դեմքը. Թուրքիան թույլատրել է ամերիկյան ռազմանավերի մուտքը Սև ծով

Չնայած նրան, որ Թուրքիան խոսում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին և անթույլատրելի համարում Սև ծովում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև էսկալացիան, հայտնի է դարձել, որ Թուրքիան որոշել է բացել Ռուսաստանի հարավ-արևելյան սահմանների հասանելիությունը՝ անտեսելով Մոնտրոյի 1936 թ. կոնվենցիան՝ թույլ տալով ամերիկյան ավիակիրներին մուտք գործել Սև ծով:

Խնդիրը հասկանալու համար նախ պետք է հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում կոնվենցիան: ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան իրենց ենթադրում էր, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներում՝ այն պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կար հստակ սահմանափակում. միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին էր թույլատրված մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս է խախտել այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես կետերից մեկի համաձայն՝ եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

«Հերթական դաշնակցային ողջույնը Անկարայից Մոսկվային», - ըստ Yerkir.am-ի՝ գրում է «Репортёр» պարբերականը: Պարբերականը նշում է, որ ընդամենը 5 տարուց ԱՄՆ 6-րդ ռազմական նավատորմը կարող է Սև ծովում մշտական հաստատվել՝ թիրախավորելով ՌԴ ռազմածովային «Տոմոգավկով» ռազմաբազան և ՌԴ ամբողջ հարավը: «Այս ամենը հնարավոր կլինի Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշման շնորհիվ՝ փորել «Ստամբուլ» ջրանցքը՝ շրջանցելով Մոնտրոյի կոնվենցիան», - նշում է պարբերականը:

Թուրքիան իր այս դիրքորոշումը բացատրում է նրանով, որ նախ և առաջ Բոսֆորը ծանրաբեռնված է, սակայն մասնագետները ենթադրում են, որ իրականում նման քայլը համարվում է ՆԱՏՕ-յին հակազդման համար, որը հաճախ հաստատում են նաև թուրքական ԶԼՄ-ները:

Փաստացի «Ստամբուլ» ջրանցքը կդառնա ԱՄՆ փորձը՝ հաստատվել Սև ծովում: Ջրանցքը կթույլատրի շրջանցել Մոնտրոյի կոնվենցիան, որն սահմանափակում է ամերիկյան ռազմանավերի մուտքը թուրքական նեղուցներով և թույլ չի տալիս գտնվել ծովում 21 օրից ավել:

Այսպիսով ՆԱՏՕ-ն կկարողանա տարածաշրջանում գտնվել Ռուսաստանի «քթի տակ» և մեծ վտանգ կներկայացնի Ղրիմի, ինչպես նաև շրջանում գտնվող այլ ռազմաբազաների համար:

Ա. Եղիազարյան

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica