close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե՛ Նարեկ Սամսոնյանի, թե՛ մեր մեքենաները չխուզարկեցին՝ տեսնեն մեջն իրոք զենք կամ թմրանյութ կա՞․ Արթուր Դանիելյանը Ոստիկանություն բերման ենթարկվելու մասին

Բլոգեր

29 Հունվարի 2020, 10:16
 Թե՛ Նարեկ Սամսոնյանի, թե՛ մեր մեքենաները չխուզարկեցին՝ տեսնեն մեջն իրոք զենք կամ թմրանյութ կա՞․ Արթուր Դանիելյանը Ոստիկանություն բերման ենթարկվելու մասին

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկ ոստիկանություն բերման ենթարկվելուն, որում նա գրում է.

«Երեկ երկրի գլխավոր Նիկոլի տղերքը շատ հապճեպ կերպով ստիպված եղան հերթական` «տեսեք գրիչ ունեմ» մակարդակի քարոզչական թեզ բրդել: Թե բա՝ ձերբակալությունները պայմանավորված են Ոստիկանության սաբոտաժով և հանդիսանում են Նարեկ Մալյանի դավադրության մասնիկ:

Ես, հանդիսանալով այդ դավադրության մասնիկ, ստիպված եմ ընդունել Նիկոլի տղերքի` ջախջախիչ, «օբյեկտիվ և արժանահավատ» փաստերի հիման վրա կառուցված վերլուծական մտքի զինաթափող ուժը: Այո´, ամեն ինչ ի սկզբանե պլանավորված էր: Այլապես, ո՞նց կարայի ես մի քանի տեսախցիկով լինեի, որովհետև ես` դե ապուշ եմ, ես չէի կարող ենթադրել, որ Մալյանից ու Տեր-Նակալյանից հետո հաջորդը ես եմ:

Բայց այստեղ ավելի վտանգավոր մի երանգ կա: Հասկանու՞մ եք, ցերեկն արդեն բոլոր մտածող մարդկանց պարզ դարձավ, որ այս բեմադրությունը Մալյանի ձեռքի գործն է, սակայն ՀՀ ամենալեգիտիմ իշխանությունները ոչինչ չկարողացան անել իրենց դեմ ապստամբած Ոստիկանության հետ, և այդ կառույցի աշխատակիցները երեկոյան ձերբակալեցին նաև Սամսոնյանին: Թե´ իր, և թե´ մեր մեքենաները չխուզարկեցին, մի հատ տեսնեն մեջը իրոք զենք կամ թմրանյութ կա՞, թե ոչ: Ես վստահ եմ, որ վարչապետ Փաշինյանը, հասկանալով, որ սա սաբոտաժ է իր դեմ, միանգամից զանգել է ոստիկանապետի ժպ-ին ու պահանջել, որ նա դադարի իր սադրիչ գործողությունները, բայց ոստիկանապետի ժպ-ն բանի տեղ չի դրել Փաշինյանին ու շարունակել է կատարել Մալյանի հրահանգները:

Ըստ այդմ, կարծում եմ՝ շատ կարևոր է սահմանադրական կարգը վերականգնելու ու Մալյանին իրավապահ համակարգը կառավարելու լծակերից զրկելու համար անմիջապես հեռացնել ոստիկանապետի ժպ-ին իր պաշտոնից: Իսկ Մալյան Նարեկին ու մնացածիս, այլևս երբեք բերման չենթարկել: Սա մեզ համար կլինի ամենադաժան պատիժը:

Հ.Գ. ամենայն անկեղծությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ երեկ աջակցում էին: Դա իրոք ուժ ու եռանդ է տալիս: Առանձնահատուկ շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր էս ցրտին պարտաճանաչ պահում էին իրենց դիրքը:

Շնորհակալություն եմ նաև հայտնում ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ոչ մի վայրկյան դերից դուրս չեկան, թե՛ ձեռնաշղթա հագցնելիս, թե՛ ծնկներով ողնաշարիս վրա նստելիս, և թե դրանից հետո 30 րոպե շարունակ տարբեր հարկերով ինձ «ուղեկցելիս»: Բավականին արժանահավատ էին նաև ժամանած բժիշկները, որոնք համառորեն չէին նկատում կապտուկները, քերծվացքներն ու սալջարդները: Մի պահ նույնիսկ ես հավատացի, որ սա թատրոն ու սաբոտաժ չի, այլ իրական ձերբակալություն: Ու նույնիսկ մտովի սկսեցի մոտս փնտրել թմրանյութ»:

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica