close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր հանգիստ քնել». Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Քաղաքական

28 Հունվարի 2020, 22:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր հանգիստ քնել». Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք ունենալու կասկածանքով, սակայն բերման են ենթարկել Ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն։

«Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր հանգիստ քնել, ինքը հասցրեց բանակում ծառայած վերջին մարդուց վրեժ լուծել՝ լինելով դասալիք ու չծառայած մարդ։ Բանակի օրվա կապակցությամբ մեզ բերման ենթարկեց։ Ինձ ընթացքում ասացին, որ Նիկոլ չի պարոն Փաշինյան է։ Ես հիշեցրի տվյալ մայորին, երբ ինքը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին մեր էր քրֆում, ես իրեն ասում էի՝ Նիկոլ, վաղն էլ իրենց համար դառնալու է՝ դատապարտյալ Փաշինյան»,- ասաց Սամսոնյանը։

Նա ասաց, որ վարչությունում գտնվելու հնարավորությունից օգտվելով. հայտարարություն է տվել. «Քանի որ գտնվում էի այդ վարչությունում, առիթից օգտվելով, հայտարարություն տվեցի վարչությանը, որ իմ տեղեկություններով, 00HH001 համարանիշի ավտոմեքենայի պաշտոնյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանն օգտագործում է թմրամիջոցներ։ Հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի՝ արդյոք Արարատ Միրզոյանն օգտագործո՞ւմ է թմրամիջոց, թե ոչ»։

Իրեն բերման ենթարկելը Սամսոնյանը կապեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Սա Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն է։ Նա այս ամենի համար պատասխանատու է անձամբ։ Դրանով մեզ ոչ միայն չեն վախեցնի, այլ նաև կզվարճացնեն։ Նրանց նպատակն էր, մեզ գետնի վրա նկարելը։ Վստահ եմ, որ այդ վիդեոները ուղարկվում են Նիկոլ Փաշինյանին, որ հանգիստ քնի։ Ի դեպ, նշեմ, որ Ոստիկանության 6-րդ վարչության ընդունարանում դիտում էին Հրայր Թովմասյանի հարցազրույցը»։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ են արձակվել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica