close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներին տրանսվեստիտ մարմնավաճառներ սարքելու գործընթացի դիմաց Նիկոլ Փաշինյանին վճարում են լեգիտիմությամբ․ Նարեկ Մալյան

Քաղաքական

28 Հունվարի 2020, 21:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներին տրանսվեստիտ մարմնավաճառներ սարքելու գործընթացի դիմաց Նիկոլ Փաշինյանին վճարում են լեգիտիմությամբ․ Նարեկ Մալյան

Մանուշակ-մանկապարտեզի լավագույն ավանդույթներով այսօր «ՎԵՏՕ»-ի գրասենյակի մոտ իրավապահները փորձեցին նկարահանել տափակ սերիալի հերթական դրվագը: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Նշենք, որ Նարեկ Մալյանը եւ «Ադեկվադ» կուսակցության 4 անդամներ այսօր բերման էին ենթարկվել, այնուհետեւ ազատ արձակվել։

«Արկածային սերիալի այսօրվա դրվագը մեզ ոստիկանություն տանելու մասին էր։ Շատ կտրուկ մոտեցան 6-րդ վարչության «Սեւ հովազներ» ստորաբաժանման աշխատակիցները, ներկայացան, ինձ բացատրեցին, որ եկել են ինձ պառկեցնելու: Եթե Լարիսա Մինասյանի մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը կերջանկանա, ես պատրաստ եմ գնալ իրենց նախանշած վայրում պառկել: Իմ, Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառել են հատուկ միջոցներ, ձեռնաշղթաներ հագցրել: Եթե իմ պարագայում դա հասկանալի էր, քանի որ ինձ մեղադրում էին ապօրինի զենք, Իսկանդեր պահելու մեջ, ապա Դանիելյանի մասով նման վարքը տարօրինակ էր, քանի որ նրան թմրանյութերի կասկածանքով են բերման ենթարկվել: Դա ծիծաղելի է: Արթուր Դանիելյանն ակտիվ, առողջ ապրելակերպի քարոզ է իրականացնում, դրա համար էլ նրան թմրանյութեր օգտագործելու մեջ կասկածելը ծիծաղելի է»,- ասաց Մալյանը։

Նարեկ Մալյանը հայտարարեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ ղեկավար Լարիսա Մինասյանի հետ համագործակցում է.

«Ունեմ հստակ տեղեկություն, որ երեկ «Սորոսի գրասենյակի» ղեկավար Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է եղել իր մոտ վարչապետ աշխատողի ասուլիսից, մասնավորապես, Սորոսի հատվածից։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է «Սորոսի գրասենյակին»՝ նախկին իշխանությունների հետ համագործակցության համար։ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է «Սորոսի գրասենյակը» Հայաստանում, որովհետեւ այն իր համար ապահովում է միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ հեղափոխական առաջնորդի կերպար։ Այսինքն՝ Փաշինյանի՝ Միացյալ նահանգներ կատարած այցին սորոսականները բերեցին իրենց Ադամ Շիֆին, կարող էին ոչ մեկի չբերել եւ Փաշինյանը տխուր ու միայնակ կկանգներ այդ այգում։ Ձեր երեխաներին տրանսվեստիտ մարմնավաճառներ սարքելու գործընթացի դիմաց Նիկոլ Փաշինյանին վճարում են լեգիտիմությամբ միջազգային հարթակներում. նա աշխույժ առեւտրի մեջ է մտել»։

Մալյանի խոսքով՝ իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետին կից տարբեր տեսակի մոլախոտերին, հատկապես՝ սորոսական, ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ համակարգը, ըստ էության, հրաժարվում է ենթարկվել այսօրվա իշխանությանը, քանի որ նրանց աշխատանքն անընդհատ ծաղրուծանակի է ենթարկվում: Ես այդ իրավապահ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ պայմանավորվածություն ունեմ՝ երբ այս ամեն ինչն ավարտվի, որ օրը տեղի ունենա հեղափոխություն, երբ պետությունը դուրս կբերենք օտարերկրյա գործակալական ցանցի տակից, մարդն այդ օրն ամբողջությամբ փակելու է իմ տված ցուցակով մարդկանց: Նրանք չեն կարողանալու Հայաստանից դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է եւ չի իրականացնելու որեւէ հետաքննություն։ Նա ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ։ Նա այդքան տղամարդկություն չունի, որ իր իսկ հայտարարած հետաքննության այդ սպառնալիքն իրականությանը մոտեցնի»։

Մալյանը վստահեցրեց, որ հետագայում իր նշած անձինք չեն կարողանալու դուրս գալ երկրից. «Դա շատ երկար ցուցակ է: Այդ մարդկանց նկատմամբ տեղի է ունենալու շատ լուրջ արդարադատություն: Նրանք չեն կարողանալու թռնել իրենց արտասահմանները, իրենց գեղատեսիլ երկրները: Այդ մարդկանց մեծ մասի երեխաները նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն: Ես հիմա հայտարարում եմ, որ այդ պայմանավորվածությունը կա, այն գործելու է, հետո թող նվնվոցներ չլինեն: Մի քանի վայրկյանում այդ մարդկանց ելքը փակվելու է: Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ կարող է փախչել Հայաստանից, ապա տեղեկացնում եմ, որ չարաչար սխալվում է: Եթե սա սպառնալիք եք համարում, ես սպառնում եմ: Իրավապահ համակարգում վարչապետ ներկայացող անձը որեւէ աջակցություն չունի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ինձ այսօր բերման են ենթարկել, իրենց ծիծաղը հազիվ էին զսպում: Սա էն գրիչի, հետեւից գրկելու պատմությունն է»։

Կորոնավիրուսը հասավ Իրան
19 Փետրվարի 2020, 17:05 Կորոնավիրուսը հասավ Իրան
Փոխան խմբագրականի
19 Փետրվարի 2020, 15:44 Փոխան խմբագրականի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica