ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ոստիկանները դիմակավորված էին
Իրավունք

Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը: