close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Տարածաշրջան

28 Հունվարի 2020, 13:50
 ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ՝ Ստրասբուրգում հունվարի 27-ին կայացավ «Ճգնաժամ Եվրոպայի խորհրդում. Ադրբեջանում քաղբանտարկյալների անվերջ խնդիրը» թեմայի քննարկումը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Ադրբեջանական Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը նշում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը շարունակվում է 1990-ականներից. «Բանտարկության են ենթարկվում բոլոր նոր դեմքերը և այդ ահասարսուռ գործընթացը շարունակվում է», - նշել է Հուսեյնովը:

Նա կարևոր համարեց իսլանդացի խորհրդարանական  Տորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի կողմից առաջ քաշված զեկույցի ընդունումը: «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դադարեցնի կոռուպցիան և ազատ արձակել քաղբանտարկլաներին», - հայտարարել է Հուսեյնովը:

ԵԽԽՎ նիստի մասնակիցները կառույցին կոչ արեցին բանաձև ընդունել Ադրբեջանի դեմ՝ հիմնվելով իսլանդացի պատգամավորի զեկույցի վրա:

Կորոնավիրուսը հասավ Իրան
19 Փետրվարի 2020, 17:05 Կորոնավիրուսը հասավ Իրան
Փոխան խմբագրականի
19 Փետրվարի 2020, 15:44 Փոխան խմբագրականի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica