close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուրտ ու մութ օրեր էին...երանի այդ օրերին, ԳԵՎՈՐԳՆԵՐԸ շատ էին. Ղարաբաղցյան

Բլոգեր

28 Հունվարի 2020, 14:01
 Ցուրտ ու մութ օրեր էին...երանի այդ օրերին, ԳԵՎՈՐԳՆԵՐԸ շատ էին. Ղարաբաղցյան

Սպարտակ Ղարաբաղցյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«ՑՈՒՐՏ ու ՄՈՒԹ օրեր էին. Երևանի «ՍՊԱՅԻ ՏԱՆ» աշխատասենյակում , սակայն լույս կար. այն համարվում էր կարևորագույն հիմնարկ և չէր հոսանքազրկվում: Մինչև ուշ գիշեր ելումուտը չէր դադարում: Կամավորական ջոկատների կազմավորման, նրանց դիրքեր ուղարկելու գործերով էինք զբաղված:

Գալիս էին ու գալիս: Որպես կանոն 18-ը չլրացածներին չէինք ընդգրկում, բայց դիմողները, նույնիսկ փոխում էին ծննդյան թվերը, որ ընդգրկվեն ջոկատներում.... Հագուստի, զենքի, սննդի պակասը լրացնում էին կամավոր գրվողները, իրենց հետ զենք, հագուստ, սնունդ բերելով... Հիշում եմ, մի օր վաղ առավոտյան, դեռ լույսը չբացված արդեն աշխատասենյակում էի: Միջանցքում տարեց մի մարդ ինձ էր սպասում: Ընդունելության էր եկել: Բարեկիրթ մարդ էր: Խնդրեց ցուցակներում փնտրել ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ԳևՈՐԳ ԳՐԻԳՈՐԻ անուն ազգանունով մարդուն: Գտանք. պարզվեց թոռն է, բայց տարիքը չի համապատասխանում, խնդրեց, եթե հնարավոր է, ցուցակից հանենք: Խոստացա, որ կհանեմ, մանվանդ թույլ տված «կեղծիքը» արդեն լավագույն պատճառն էր... Ծերունին սակայն անհանգիստ էր, խնդրեց, որ իր այցելության մասին ոչ թոռը, ոչ էլ փեսան չիմանան... Պարզվեց կամավորի հայրը ԳՐԻՇԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆ Է, ԻՋևԱՆԻ «Սև ՔԱՐ» ջոկատի պատասխանատուն...

Այդպես էլ ԳևՈՐԳԻՆ չկարողացանք հետ պահել որոշումից... Միևնույնն է, զենք էլ ունեմ, հագուստ էլ, գնալու եմ..., - ասաց... Գնաց. ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹ ՕՐԵՐ ԷԻՆ... ԵՐԱՆԻ ԱՅԴ ՕՐԵՐԻՆ... ԳևՈՐԳՆԵՐԸ ՇԱՏ ԷԻՆ...»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica