close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ. Արթուր Դավթյան

Իրավունք

28 Հունվարի 2020, 13:29
 Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ. Արթուր Դավթյան

Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորանքում նշել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անձամբ իմ եւ դատախազության ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում եմ մեր պետականության ամենամեծ նվաճման՝ Հայոց բանակի կազմակվորման նվիրական օրվա կապակցությամբ:

Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը, մեր նոր սերնդի ազգային ինքնագտակցության եւ ինքնաճանաչողության վրա ազդող ամենակարեւոր արժեքներից մեկը, որը, ցանկացած գիտակից հայի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հոգում բորբոքում է պետականատիրության պատիվը, ջերմ զգացումն ու պատասխանատվությունը:

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է, որը թրծվել ու ամրացել է հերոսական ազատամարտի բովերում, որը դարձել է մեր նորագույն պատմության ամենանվիրական հաղթանակների կերտողը, որը կայացել է իր հազարավոր նվիրյալ զավակների՝ մեր ժոովրդի երազանքների զոհասեղանին դրված կյանքերի, արյան, բանակաշինության նվիրյալների թափած ջանք ու եռանդի շնորհիվ՝ հայ ժողովրդի անվերապահ սիրո ու գուրգուրանքի պայմաններում:

Ազգային բանակը կայացել է որպես իր պատմական բնօրրանի այս մի հատվածի վրա մեր հավաքական լինելիության հզոր պատվար, տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային եւ հուսալի երշախավոր, որպես խաղաղություն պարտադրող մարտունակ, կուռ ու կազմակերպված համակարգ՝ Հայաստանի Հանրապետությանը տալով մեր ազգային ու պետական շահերն արտաքին բոլոր հարթակներում արժանապատվորեն պաշտպանելու կարեւոր հաղթաթուղթ:  

Այսօրվա զինվորը հաստատակամ ու իր առաքելության խորքային գիտակցությամբ է պաշտպանում մեր հայրենիքի սահմանները՝ մեր սպաների ամենօրյա աչալուրջ, հայրական սրտացավության եւ խստապահանջության պայմաններում՝ իր կենցաղում, մարտական հերթապահության ժամին, թե դրանից դուրս, ամեն նոր օրվա հետ զգալով այն բարեփոխումների ազդեցությունը, որոնց ձեռնամուխ է եղել մեր պետությունը:

Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ՝ զերծ հանցածին երեւույթներից ու գայթակղություններից:

Վստահ եմ՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում համատեղ ուժերով հասնելու ենք մեր ցանկալի արդյունքներին:

Կրկին շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ զինված ուժերի հզորացման, մարտունակության բարձրացման, մեր սպաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բոլոր ձեռնարկումներում, մաղթում եմ խաղաղ երկինք մեր զինվորների գլխավերեւում:

Փա՜ռք մեր հերոսական բանակին, փա՜ռք մեր զինվորին եւ սպային, հավերժ հիաշտակ՝ հանուն մեր հայրենիքի եւ մեր բանակի ընկած բոլոր հայորդիներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica