close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գործում Էթիկայի հանձնաժողովը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

Քաղաքական

27 Հունվարի 2020, 23:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ չի գործում Էթիկայի հանձնաժողովը. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

«Պառլամենտ մոնիթորինգ» նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը «Հեռանկար»-ի տաղավարում, անդրադառնալով խորհրդարանական բանավեճերին, պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատգամավորների վարքն ունի օրենսդրական կարգավորման կարիք.

«Իրականում շատ դժվար կլինի այդ սահմանները գծել, թե ինչ չափորոշիչների պիտի բավարարի պատգամավորի գործունեության էմոցիոնալ, զգացմունքային հատվածը: Դրա համար, այսպես ասած, ունիվերսալ կանոնները «էթիկայի կանոններ» ասվածի մեջ են: Քանի որ այդ նորմերը չեն գործարկվել վերջին երկու, երեք տարիների ընթացքում, դժվար է  հասկանալ, թե ինչն է խնդրահարույց, ինչը կարիք ունի լրամշակման: Եթե փորձեին ինստիտուտը գործարկել, երկրորդ փուլում այս խորհրդարանը կհասկանար, թե ինչ կարելի է անել այդ սահմաններում՝ ավելի թիրախային դարձնելու համար»,- ասել է Վասիլյանը՝ հավելելով, որ ԱԺ նախագահն առաջին անգամ է կիրառել նիստին մասնակցել թույլ չտալու նորմը:

Ըստ բանախոսի` եթե լիներ 5-րդ գումարման խորհրդարանի կանոնակարգումը, կգործեր մշտական մարմին, դիմումը կուղղվեր, այդ մարմինը կորոշեր՝ արժե՞ր քննարկել, թե՞ ոչ: Այլ հարց է, որ 5-րդ գումարման ժամանակ գործած հանձնաժողովն առանձնապես արդյունավետ չէ` 50-ից ավելի դիմումներ է ստացել, դրանց կեսից ավելին վարույթ չի ընդունել, 7 պատգամավորի դեպքում է որոշել, որ կա էթիկայի կանոնների խախտում:

Մանրամասները` տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica