close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն

Հասարակություն

27 Հունվարի 2020, 20:27
 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն

Նախորդ տարի Հայաստան ներմուծվել է 200 հազ. ավտոմեքենա, ինչը մեզ նման փոքր երկրի համար խայտառակ թիվ է։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։

Նրա խոսքով՝ Ղազախստանից շատ մարդիկ էին եկել Հայաստան ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, սակայն դա չի կարող կազմել 100 տոկոսը. «Եթե 50 տոկոսն արտահանվել է, մյուս 50 տոկոսը մնացել է Հայաստանում։ Դա լուրջ խնդիր է դառնալու բոլոր տեսանկյուններից։ Նախ այն մարդիկ են տուժելու, որոնք այդքան մեքենա են ներմուծել, որովհետև շատերը վարկային միջոցներ են ներգրավել այդ նպատակի համար։ Այժմ փորձելու են արագ ազատվել այդ ավտոմեքենաներից, որպեսզի կարողանան կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Դա կբերի ավտոմեքենաների շուկայի փլուզման, այսինքն գները կտրուկ կնվազեն»,-ասաց Արեն Ապիկյանը։

Վերջինս նշեց, որ եթե Ղազախստանի քաղաքացիները եկել ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ։ Արեն Ապիկյանն այստեղ Հայաստանի օրենսդրության խախտում չի տեսնում։ Նրա կարծիքով պետական մարմինները պարզապես կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները լուրջ խախտումների կարող են հանգեցնել։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 24-ին Կառավարության ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալիս նշել է, որ երկրում կան խնդիրներ այն ավտոմեքենաների հետ կապված, որոնք ներկրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից, որոնք ժամանակին չեն հաշվառվել: Ղազախստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը 1-ամսյա ժամկետում տալ ստեղծված իրավիճակի իրավական գնահատականը:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica