close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+11°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցության մասին խոսելիս Փաշինյանը քարկապ է ընկնում. Ս. Ղարաբաղցյան

Բլոգեր

27 Հունվարի 2020, 16:24
 Դաշնակցության մասին խոսելիս Փաշինյանը քարկապ է ընկնում. Ս. Ղարաբաղցյան

Սպարտակ Ղարաբաղցյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ մասի խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարկապ  է   ընկնում: Հանկարծ   զգում  է,  որ   լեզվի   տակ   ոսկոր  կա, և խոսքաշատ  մարդուց   վեր  է  ածվում   բառեր   փնտրողի...   Այդպես   է,   երբ  ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ   ուզում   են շրջանցել: Այս անգամ  էլ,   ԿԱՊԱՆՈՒՄ,  հին   երգի   բառերը   հիշեց, ՆԵՐՍԻ-ԴՐՍԻ  ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ...   Հին   երգ,  որ   նրա   քաղաքական   կնքահայրն էր    հորինել,  որն   էլ   նրա   համար   տխուր   վերջաբան   ունեցավ....    ԿԱՊԱՆՈՒՄ   արդյոք   հիշե՞ց,  թե   ինչպես  էր  բաց երկնքի տակ դաշնակցական   նախարարների  ազատման   հրամանները   ստորագրում  ներոնյան  հրճվանքով,   հրճվանքի ալիքը փոխանցելով արբեցած ամբոխին...  Դուք,   պարոն    վարչապետ,   այդ   օրն   արդեն   ստորագրեցիք   ՁԵՐ   դատավճիռը...   Անկախ   այն   բանից   ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ   նախարական   պորտֆելներ   կունենա  թ ե   ոչ,  այն  միակ  քաղաքական   ուժն  է,  որն   անմնացորդ   ու   անկաշառ  կանգնած  է  ԱԶԳԻ   ՈՒ  ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ   կողքին,   անկախ   նրանից ,   թե   ով է    ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻՆ  ՆՍՏԵԼ ԿԱՄ   ԹԱՌԵԼ... ՁԵՐ հեռանալուց   հետո/  անշուշտ   մի  օր   պիտի   ձգեք  պաշտոնը/ ամենաշատը   ձեզ քարկոծելու  են  հենց  ձեր բերածները...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ      պարկեշտության   սահմանները երբեք  չի  անցել  ու  հիմա էլ  ասում  է ,  քանի դեռ ԹԱՄԲԻՆ  ԵՔ...»

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica