close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարևորության մասին. Նիկոլ Փաշինյան

Հասարակություն

27 Հունվարի 2020, 14:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ մանրուքների կարևորության մասին. Նիկոլ Փաշինյան

Արարատ Միզոյանը քննադատվեց, մենք բոլորս քննադատվեցինք նրա այն մտքի համար, թե չի կարծում, որ Հրայր Թովմասյանը չպետք է հրաժարական տա ՍԴ նախագահի պաշտոնից, ըստ Yerkir.am-ի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, անդրադառնալով ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այդ հայտարարության պատճառը ոչ թե նա էր, որ մենք սիրում կամ չէինք սիրում Հրայր Թովմասյանին, այլ մենք ասում էինք, որ ինստիտուցիոնալ պետք է լինի մոտեցումը: Բայց, ինչպես նշել էի երեկվա դետալի մեջ, ես փորձել էի ձեր ուշադրությունը հրավիրել, որ չնայած էս հանգամանքին, մեր դիրքորոշումը և անձամբ իմ վերաբերմունքը լիարժեք չէր էս վերաբերմունքի նկատմամբ»,- նշեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել էին, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում գտնվելը ապօրինի է: Այս տեղեկատվությունը թեպետ վարչապետին առաջին հայացքից հետաքրքիր էր թվացել, բայց դրանով զբաղվելու հանձնարարություն չէր տվել:

«Նախ ժամանակ չունեի ամբողջական լսելու և ընկալելու հարցը, քանի որ կառավարությունը նոր էի ստանձնել, խնդիրները շատ էին: Հետո երբ ամեն ինչ հունի մեջ ընկավ, թերթեցի նշումներիս տետրը, տեսնեմ, թե այս ընթացքում ինչ խնդիր կան, որ բաց եմ թողել: Առիթ ունեցա ավելի մանրամասն ուսումնասիրել հարցը»,-ասաց վարչապետ Փաշինանը:

Ու իր մոտ հրավիրեց այն մարդկաց, ովքեր պնդում էին, որ Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում գտնվելը ապօրինի է: Այդ ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահի, անդամներից որևէ մեկի հետ խնդիր չեն ունեցել: Սակայն կային ստուգման ենթակա փաստեր:

«Այդ ընթացքում ես ստանում եմ հետազդակներ, որ եթե մենք այս հարցերով զբաղվենք, պրինցիպյալ գտնվենք և այլն, և այլն… Երբ որ մենք զբաղվենք պրոբլեմներ կունենանք, մանավանդ այս շրջանում: ՍԴ-ն նորմալ աշխատում է, նախագահը պահում է իր լոյալությունը, ասում էին ինձ և այլն, և այլն»,- փաստեց Նիկոլ Փաշինյանը:

Նեղ և կուլիսային պայմանավորվածություններին կառավարության ղեկավարը դեմ է ու մեկ անգամ ևս փաստում է, որ Հրայր Թովմասյանից համագործակցված աշխատելու առաջարկ է ստացել:

«Հենց այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը, որ ՍԴ նախագահի պաշտոնը օկուպացված է, այն այլևս դարձավ հանրամատչելի: Այդ նամակի վրա սկսեցին գալ ամենտարբեր ինֆորմացիաներ: Ու ՍԴ նախագահը քաղաքական դաշտում սկսեց իր համար որոշակի պաշտպանություններ փնտրել»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Այս գործողությունների կուլմինացիան ապրիլ, մայիս, հունիս ամիսներին էին, երբ անգամ Հայաստանի սահմաններից դուրս Հրայր Թովմասյանը սկսեց պաշտպանություն փնտրել, որոնք ըստ Փաշինյանի ուղղված էին պետական շահի դեմ: Անառարկելի փաստ է, որ ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել անկհայտ կեղծիքով, համոզված է գործադրի ղեկավարը:

Այս ամբողջ պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի, հավաստիացրեց ՀՀ վարչապետը:

«Բայց այդ երեքից երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլեւ գործող իշխանության և իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետև իրենց հետ կապված հարցեր կան: Երբ հարց է եղել, ես ասել եմ՝ չպատասխանված հարցեր չպետք է լինեն, պետք է քննվեն՝ ով ուզում է լինի: Այդ մարդիկ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են և այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն և դիմում են: Այն ամենի մասին, որ ես Կապանում խոսում էի ակնարկներով, այսօր բացահայտ արտահայտվեց և ապացուցվեց»,-ասաց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ, կեղծիքներով ՍԴ նախագահ դարձած մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել և ընդհանրապես ՍԴ-ում լինել: 

«Կեղծիքով ընտրվածը չի կարող լինել ՍԴ նախագահ կամ անդամ, ինչպես նաև չի կարող լինել վարչապետ, պատգամավոր, նախագահ: Վերջին 7-8 ամսվա մեջ իմ մեջ այս բանավեճն է տեղի ունեցել ամեն օր: Ես ուրախ եմ, որ ես այդ բանավեճի մեջ գնացել եմ այս ճանապարհով, որ չեմ գնացել կուլիսային համաձայնությունների ճանապարհով», - նշեց Փաշինյանը:

Այս գրիչն այն սիմվոլն է, որը ցույց է տալիս՝ մենք կարող էինք ՍԴ-ն վերցնել կոնտրոլի տակ, նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Նշենք, էր հունվարի 25-ին, Կապանում լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել, ինչին արձագանքել էր Թովմասյանը. «Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը»։

Հրայր Թովմասյանը նաև նշել էր, որ 20 օր կսպասի, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց, ինչը չանելու դեպքում իր փաստաբանները զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնեն Նիկոլ Փաշինյանի դեմ։

Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, այսօր գրառում է արել իր ֆեսյբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica