close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+11°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային. Նաիրա Զոհրաբյան

Բլոգեր

27 Հունվարի 2020, 15:40
 Ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային. Նաիրա Զոհրաբյան

Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին. STOP: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ, սիրո եւ հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որեւէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։

Էդ «ֆաս» տվողը էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգեւորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։

Լավ է, որ այս անգամ թիմը ադեկվատ արձագանքեց ու սա երեւի թե ոնց պատահական հայտնվել է, էդպես էլ կանէանա։

Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, որոնք համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների եւ իմպուլսների վրա։

Ջինը շշից այլեւս բաց է թողնված ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել։

Սիրելիներս, հարազատներս, թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։

Վաղը այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։

Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։

Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica