close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է․ վիրավորներ կան

Քաղաքական

27 Հունվարի 2020, 11:49
 Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է․ վիրավորներ կան

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կրկին ենթարկվել է հրթիռակոծման. Yerkir.am-ի՝ հայտնում է Alsumaria News-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին։

Նշվում է՝ Բաղդադում ուղղաթիռների միջոցով տարհանել են դեսպանատան աշխատակիցներին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ կա 3 վիրավոր, որոնց ազգությունը դեռևս հայտնի չէ։

France-Presse գործակալությունը իր հերթին, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է 1 վիրավորի մասին։

Մանրամասնվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին, Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են պետական և դիվանագիտական հաստատությունները։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ արձակվել է 5 հրթիռ։ Դրանցից 3-ը հասել են թիրախին։ Հրթիռներից մեկն ընկել է ռեստորանի վրա։

Վերջին անգամ այդ տարածքը հրթիռակոծման էր ենթարկվել հունվարի 21-ին։

Պետդեպարտամենտը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, որ Իրաքում անվտանգության սպառնալիք են ներկայացնում «Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները»։ Պետդեպն իրաքյան իշխանություններին կոչ է արել կատարել դիվանագիտական օբյեկտների պահպանման իրենց պարտականությունները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica