close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+0°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվա ուսանողը պահապանն ու խնամակալը պետք է լինի հայոց լեզվի և մշակույթի. Գ. Գյուլումյան

Բլոգեր

27 Հունվարի 2020, 09:13
 Այսօրվա ուսանողը պահապանն ու խնամակալը պետք է լինի հայոց լեզվի և մշակույթի. Գ. Գյուլումյան

Գևորգ Գյուլումյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ժամանակին ԵՊՀ-ի հումանիտար ֆակուլտետների ուսանողները համալսարանական միջավայրում, այսպես ասած, տրամադրություններ թելադրողներ էին:

Նրանց համախմբվածությունն ու պատվախնդրությունը պետության ղեկավարությանը ստիպում էր բազմաթիվ զիջումների (հիմնականում` կրթական, մշակութային) գնալ:

Այսօր` տասնամյակներ անց, այդ ֆակուլտետներում սովորում են ուսանողներ, որոնց մեծ մասն արժանի չէ նստել (նաև ես) այն աթոռներին, որոնց վրա նստել է այդ պատվախնդիր ու համախմբված սերունդը, սերունդ, որի սրտում «չաթալ օսկոր կար». «այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի»*:

Այսօրվա ուսանողը, որը պահապանն ու խնամակալը պետք է լինի հայոց լեզվի ու մշակույթի, կարծես երես է թեքել և լայն առումով, թող ներվի ասել, թքած ունի այդ ամենի վրա:

Նրանց աչքի առաջ երկրորդական պլան է մղվում լեզուն ու պատմությունը, բայց ոչ մի լայն արձագանք, ոչ մի խղճմտանք, ոչ մի հարգանքի տուրք այն մարդկանց հիշատակի առաջ, ովքեր այդ ամենը դարերի խորքից մեզ են փոխանցել:

Բոլորը հերթով դիպլոմներ են ստանում, որոնց մեջ, ըստ նախասիրության գրված է` բանասեր, պատմաբան, մանկավարժ, մշակութաբան ևն, բայց նրանցից համարյա ոչ ոք բանասեր կամ պատմաբան չէ, առավել ևս` մանկավարժ:
Ահա գալիքի հայագիտության ողջ թշվառությունը...ո'չ, պերճանք չկա, կա միայն թշվառություն. պերճանքը չհաղթահարեց 2000-ականները:

Բանասեր ու պատմաբան հորջորջվելը քիչ է, հարկավոր է լինել այդպիսին, ընկերնե'ր:

*Չակերտների մեջ առնված խոսքերը առնված են Խաչիկ Դաշտենցից»։

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica