close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ-ն մոռացել է Ալիկ Սարգսյանի քրեական գործի մասին. այն սառեցվել է

Հասարակություն

26 Հունվարի 2020, 17:46
 ՀՔԾ-ն մոռացել է Ալիկ Սարգսյանի քրեական գործի մասին. այն սառեցվել է

Շուրջ 5 ամիս է,  ինչ  նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։

Ինքը՝ ներկայումս մեղադրյալի կարգավիճակում գտնվող Ալիկ Սարգսյանը քրեական գործից նորություն չունի ու առաջիկայում չի էլ սպասում ։  «Նորություն չկա, որեւէ  գործողություն չի կատարվում  եւ կարծում եմ , որ մոտ ապագայում էլ չի կատարվի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ՀՔԾ-ում քննվող «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում նախկին ոստիկանապետին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ իրեն մեղադրանք առաջադրելու մասին մեծ աղմուկով հայտարարվեց, ծավալուն հաղորդագրություն տարածվեց, բայց հետո, ըստ էության, սառեցվեց, Ալիկ Սարգսյանը արձագանքեց. «Հենց  նրանով, որ կարեւոր էր, որ գործը հարուցվեր, աղմուկը դուրս գար , մնացածը արդեն էական չէ»։

Մեր ճշտող հարցին, այսինքն, նպատակը Ալիկ Սարգսյանի անվան շուրջ  աղմուկ  ստեղծե՞լն էր, նախկին ոստիկանապետը պատասխանեց.«Ինձ թվում է՝ հա, ես ուրիշ բան չեմ տեսնում»։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Ալիկ Սարգսյանը դժվարացավ պատասխանել, թե իր դեմ մեղադրանքի առաջադրումն ու գործի փաստացի սառեցումը ինչ կարող էր տալ իշխանությանը։  

Նախկին ոստիկանապետից նաեւ հետաքրքրվեցինք նաեւ, թե իր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ այս տարի  հանցավորության ցուցանիշի աճ ենք ունեցել 2018 թվականի համեմատությամբ։ Նախկին ոստիկանապետը մասնագիտական  ոլորտին առնչվող հարցերի շուրջ մեկնաբանությունից հրաժարվեց։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica