close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+11°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ատելության կուսակցությունը ցնցումների մեջ է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքական

26 Հունվարի 2020, 17:05
 Ատելության կուսակցությունը ցնցումների մեջ է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

"Ոսկանապատ" վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է․

"Ատելության կուսակցությունը ցնցումների մեջ է։ Ինչ ունեն-չունեն, հանել, Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է։ Կեսը զբաղված է այլ մարդկանց լուսանկարները որպես Թովմասյանի՝ Փաշինյանին ծառայություն առաջարկելու «փաստ» ծախելով, կեսը «վստահեցնում» են, որ էսա իրենց վարչապետը կգա ու իր՝ տղամարդու խոսքը կասի։ Իսկ էն մնացածն էլ՝ բարոյագիտության մասին են ճառում։ Ընդ որում, դրանք ամենաողորմելի վիճակում են։ 

Չեք հավատում, օրինակ, Ռուբեն Ռուբինյանի գրառումն ու դրա տակ ծավալված քննարկումը նայեք։ Մարդիկ նստել ու լուրջ դեմքով տղամարդկության, արժանապատվության և ամաչելու մասին են ճառում։ Ու աբսուրդն այնքան է խորացել, որ արդեն հնարավոր էլ չէ հասկանալ՝ մարդիկ իրենք իրե՞նց են ծաղրում, թե՞ Նիկոլի «ջուջուլը ուտող» պողոսներին։

Ու մեկը չկա՝ դրանց հասկացնի, որ եթե իսկապես իմանային՝ ամաչելն ինչ է, ապա րոպե առաջ մանդատները վայր կդնեին, Facebook-ում պրոֆիլները կփակեին ու կգնային վանքերում մոմ վառելու, որ պետության ու ժողովրդի առջև պատասխանատվություն են ստանձնել այնպիսի ոլորտներում, որից ընդհանրապես բան չեն հասկանում։ Որտեղ զրոյական արդյունավետություն ունեն (եթե չասեմ՝ վնասում են) և որտեղ հայտնվել են բացառապես իրենց վարչապետ Փաշինյանի՝ պողոսներին խաբելու բացառիկ տաղանդի շնորհիվ։

Խորացեք էլի՝ Ռուբեն Ռուբինյանը, որ պիտի երազեր Հրայր Թովմասյանի տղամարդկության, արժանապատվության ու պատվի մեկ տոկոսն անգամ ունենար, ասում է, որ ինքը կամաչեր վերջինիս փոխարեն։ Անեկդոտ չի, բա ի՞նչ է դա"։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica