close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+11°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1500.80
GBP1620.19
EUR1554.34
RUB16.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում. Գագիկ Համբարյան

Քաղաքական

26 Հունվարի 2020, 16:10
 Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրում է․

"Կապանյան մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս բացահայտորեն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց 1996 թ-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ... Այդ ընտրություններին հաջորդած իրադարձությունները շատ նման էին 2008 թ․-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին (միայն մեկ տարբերությամբ, որ 1996 թ․-ի սեպտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհեր չկային)... 1996 թ․-ի դեպքերի ժամանակ բազմաթիվ մարդիկ ծանր վիրավորվեցին, հարյուրից ավելի մարդ քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվեց բանտերում... Սակայն, զարմանալիորեն, մեղադրելով Տեր-Պետրոսյանին Հայաստանում "սահմանադրական կարգը տապալելու" և իշխանության բռնազավթման մեջ, պարոն Փաշինյանը նրան և նրա ընկերներին, որոնցից ոմանք հիմա իրենց զավակների հետ միասին տաքուկ տեղավորվել են կառավարությունում, ՏԻՄ-երում, ԱԺ-ում, իշխանական ԶԼՄ-ներում և այլն մեղադրանք չի առաջադրել, ինչպես նաև փոխհատուցում չի տրամադրել զինվորների և ոստիկանների հետ բախման ժամանակ տուժած քաղաքացիներին, ինչպես վարվեց 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքների և վիրավորների պարագայում... 

Տեսնես՝ ինչո՞ւ... Ի՞նչ տարբերություն 1996 թ․-ի և 2008 թ․-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների միջև, եթե պարոն Փաշինյանը երկուսն էլ գնահատում է կեղծված...

Ավելին, պարոն Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց նաև 1995 թ․-ի ԱԺ ընտրությունները կեղծելու մեջ՝ հայտարարելով, որ "բոլոր ժամանակներում խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել"... Հիշեցնեմ, որ ԱԺ առաջին ընտրությունները ՀՀ-ում տեղի են ունեցել 1995 թ․-ի հուլիսի 5-ին, երբ հանրապետության նախագահն էր պարոն Տեր-Պետրոսյանը...

Պարոն Փաշինյանն այս ամենն արդարությունից դրդված չի ասում... Մեղադրելով Տեր-Պետրոսյանին ընտրակեղծարարության մեջ` Փաշինյանը նրան և իշխանության մեջ բավական բարձր դիրքեր ունեցող "լևոնականներին" մեսիջներ է հղում, որ վերջիններս ավելի հնազանդ լինեն՝ հատկապես հայտնի "լևոնական" Վլադիմիր Կարապետյանի վարչապետի մամլո խոսնակի հրաժարականից հետո...

Այլապես զարամանլի է, երբ վարչապետ Փաշինյանը մեղադրում է ՀՀ առաջին նախագահին հանցագործությունների մեջ, բայց նրան չի բանտարկում, ավելին՝ համագործակցում է նրա թիմակիցների հետ...

Ի դեպ, վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է, երբ պարոն Փաշինյանը բացահայտ մեղադրում և պիտակավորում է ՀՀ առաջին նախագահին. 2019 թ․-ի նոյեմբերի 20-ին, ելույթ ունենալով Միլանի Հայ առաքելական եկեղեցում հավաքված տեղի հայության առաջ և պատասխանելով վերջիններիս հարցերին, Փաշինյանը հայտարարեց. "Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար... Այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թ․-ից և որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը...":

Ստացվում է, որ, ըստ պարոն Փաշինանի, Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրակեղծարար է և չարիք Հայաստանի համար, ով, ինչպես երևում է՝ յուրային "չարիք " է..

Հ.Գ. Ի դեպ, մեղադրելով Տեր-Պետրոսյանին ընտրությունները կեղծելու մեջ՝ պարոն Փաշինյանը նաև ընդունում է այն փաստը, որ 2008 թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է ընտրակեղծարարին...Պարադոքսալ է, բայց փաստ է..."։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica