close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քարինտակի հերոսական պաշտպանության ղեկավար՝ դաշնակցական Վաղարշակ Առուշանյանը, մարտիկներն ու քարինտակցիներն անունները պատվով թողեցին մեր պատմության էջերում․ Դ․ Իշխանյան

Քաղաքական

26 Հունվարի 2020, 14:45
 Քարինտակի հերոսական պաշտպանության ղեկավար՝ դաշնակցական Վաղարշակ Առուշանյանը, մարտիկներն ու քարինտակցիներն անունները պատվով թողեցին մեր պատմության էջերում․ Դ․ Իշխանյան

Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Քարինտակի հերոսամարտի օրը․

"Այսօր Քարին տակի հերոսամարտի օրն է: Հերոսամարտ, որը բեկումնային և կարևոր դեր խաղաց՝ ոգի և հավատ ներշնչելով մեր հետագա հաղթանակների կերտման ճանապարհին՝ բացելով պատմական Շուշիի ազատագրման էջը…Պատահական չէ, որ թշնամին, խուճապահար լինելով իր կորուստներից, գյուղը կոչեց "արյունոտ ձոր"…
Այստեղ տեղին է հիշել Պարույր Սևակի խոսքերը.
-Այնտեղ է լոկ սխրանքը սկսվում,
Ուր վերջանում է ամեն մի հնար…
Քարին տակի հերոսական պաշտպանության ղեկավար, դաշնակցական մեր գաղափարակից ընկեր Վաղարշակ Առուշանյանը, հերոսամարտի մասնակից մարտիկներն ու բոլոր քարինտակցիներն իրենց անունները պատվով թողեցին մեր պատմության էջերում:
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապացությամբ եւ մաղթում, որ մեր հաղթանակները մեզ միշտ ուղեցույց լինեն և ոչ միայն հպարտանալու առիթներ տան, այլև կրկնապատկեն մեր պատասխանատվությունը սերունդների եւ Արցախի ապագայի նկատմամբ",-գրել է նա:


Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica