close
Եղանակը Երևանում
31 Մարտի 2020
+12°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մար 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Վանեցյանի հետ բաց հակամարտության մեջ մտնել

Քաղաքական

26 Հունվարի 2020, 15:16
 Փաշինյանը հրաժարվո՞ւմ է Վանեցյանի հետ բաց հակամարտության մեջ մտնել

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին բոլորը սպասում էին մեկ ակնկալիքով, այն է` եղե՞լ է արդյոք Հայաստանում հեղաշրջման փորձ , թե` ոչ: Ավելի ճիշտ, ըստ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցի, այդպիսի փորձ եղել է: Եվ բոլորը սպասում էին, որ այս ասուլիսը նվիրված էր լինելու այդ հեղաշրջման փորձի  ենթադրյալ փաստերի շարադրմանը` վարչապետի կողմից: Սակայն կատարվեց զարմանալին, Փաշինյանը սկսեց խոսել ինչ - որ վիրտուալ «հիբրիդային պատերազմի» մասին, որն իբր տարվում է իր դեմ: Եվ իբր թե այդ «պատերազմը» նույնիսկ աջակցվում է դրսից: Բայց ամենակարևորը, Փաշինյանը ոչինչ չասաց Վանեցյանի մասին: Կամ նա, իր լրատվամիջոցը և աներձագը գիտեն ինչ - որ բան, սակայն ինչ - ինչ մտավախություններից  ելնելով չեն ուզում հրապարակայնացնել դա, կամ էլ  հայտնի   լրատվամիջոցը ներկայացնելով «հեղաշրջման» վարկածը, ավելի շատ ներկայացրել է  նրա տիրոջ վախերը այդ հեղաշրջման մասին: Կա նաև երրորդ վարկած, համաձայն որի,  քանի որ Փաշինյանին երկրում լուրջ չեն վերաբերվում, նրան ինչ - որ մեկը խորհուրդ է տվել վախի մթնոլորտ սերմանել երկրում, որպեսզի մարդիկ այդ մթնոլորտում իրար վրա սկսեն գործ տալ, և որի արդյունքում էլ իշխանության հանդեպ կարող է առաջանալ «հարգանք», այսինքն այն, ինչ որ կատարեց Ստալինը 1937 թվականից հետո: Սակայն հիշեցնենք, որ այն ժամանակ ժողովրդի մեջ կար հավատ կոմունիզմի հանդեպ: Բացի այդ, կոմկուսի դերը երկրի կյանքում չափազանց մեծ էր:  Եվ այդ ամենից հետո, Ստալինը 1935-ին Կիրովի սպանությունը կազմակերպելուց հետո, այն առիթ դարձրեց երկրում վախի մթնոլորտը սերմանելու համար:

Այսօրվա Հայաստանում Փաշինյանը չի կարողանա Ստալինի հնարավորությունները ձեռք բերել` մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Այդ իսկ պատճառով էլ երկրում վախի մթնոլորտ սերմանելը, այն էլ ինտերնետի դարում, պրակտիկորեն անհնարին կլինի:

Ահա թե ինչու «պետական հեղաշրջման» մասին խոսակցությունը առանց հիմնավորման հնարավոր չի լինի բարդել մեկ մարդու կամ մի ինչ - որ խմբի վրա:

Հասկանալով դա, Փաշինյանը երեկվա իր ասուլիսում փաստացի խոստովանեց, որ սխալվել է, որ սեփական թերթով փորձել է այդ վարկածը  փաթաթել նաև մյուսների վրա: Նույնիսկ իր թիմակիցները հրաժարվեցին հավատալ դրան: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այն գնահատեց որպես « անկապ խոսակցություն», իսկ Վանեցյանին էլ քաղաքական թշնամի չհամարեց: Հետո ԱԺ նախագահի գնահատականի հետ համաձայնվեցին Սուրեն Պապիկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը: Նույնիսկ աներձագի մի քանի հարցազրույցները այդ թեմայով «չսթափեցրին» վարչապետի թիմակիցներին: Այդ իսկ պատճառով, սեփական դեմքը փրկելու համար, Փաշինյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով լղոզեց սեփական լրատվամիջոցի և աներձագի խոսքերը, որից հետո միայն երեկվա ասուլիսում արդեն այս խնդիրը վարչապետը վերածեց կատակի` հիշելով Հայկոի և Մկոյի հայտնի սքետչը:

Այս ամենը հուշում է, որ Փաշինյանը հույսը չի կորցրել`  երկրում իրավիճակը լարելու, մտածելով, որ այդ քայլով նա կկարողանա ամրապնդել իր իշխանությունը: Պարզապես զգալով, որ ներկա պահին դեռ թույլ է, որոշեց Վանեցյանի հետ հակամարտությունը տեղափոխել, ինչը ցույց տվեց իր դիրքերի ակնհայտ թուլացած վիճակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica