close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-1°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավերժ փառք Քարինտակի հերոս պաշտպաններին․ այսօր ինքնապաշտպանության տարեդարձն է

Արցախ

26 Հունվարի 2020, 13:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավերժ փառք Քարինտակի հերոս պաշտպաններին․ այսօր ինքնապաշտպանության տարեդարձն է

Հավերժ փառք Քարինտակի հերոս պաշտպաններին՝ խորագրով շնորհավորանք է հղել ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի ղակավար Արտաշես Մխիթարյանը․ 

"1992թ. hունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել Քարինտակի ուղղությամբ։

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, Շուշիի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները։ Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևի կողմից և ղեկավարվում Շուշի ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Տաջեդդին Մեհտիևի կողմից։

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի վրա։

Խաչին սեռի շրջակայքում ադրբեջանցիները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։ Հայկին արտ կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ՝ սպիտակ «մասխալաթներով»: Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա Շոշի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Շոշի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի։ Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։ «Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։ Ապա ադրբեջանցիները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։ Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Աշոտ Բեկորի ջոկատները։ Այդ պահից սկսած, ադրբեջանցիները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։ Ճակատամարտի ընթացքում ադրբեջանցիներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում։ Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց՝ 17-ը",-գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica