close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանն արձագանքել է Փաշինյանի մարտահրավերին՝ դիրքորոշում հայտնել ԼՂՀ 7 շրջանները հանձնելու փաստաթղթի շուրջ բանակցելու մասին

Արցախ

25 Հունվարի 2020, 21:25
 Արայիկ Հարությունյանն արձագանքել է Փաշինյանի մարտահրավերին՝ դիրքորոշում հայտնել ԼՂՀ 7 շրջանները հանձնելու փաստաթղթի շուրջ բանակցելու մասին

ԼՂՀ 7 շրջանները հանձնելու փաստաթղթի շուրջ բանակցելու մասին Արցախի նախագահի թեկնածուների դիրքորոշմանը ծանոթանալու՝ Նիկոլ Փաշինյանի պնդմանն արձագանքել է թեկնածու Արայիկ Հարությունյանը․

"Մեծարգո պարո՛ն Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ:

Պարո՛ն Վարչապետ

Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին։

Հարգանքով՝
Արայիկ Հարությունյան",-ֆեյսբուքում գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ "Նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Ղարաբաղի հարցում: Վերջերս լրատվականներից մեկում մի փաստաթուղթ հրապարակվեց, որում ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և պաշտոնական հերքումներ նախորդ իշխանությունից չեն եղել։ Ըստ այդ փաստաթղթի, որը ներկայացրեց Փաշինյանը, ղարաբաղյան հարցի կարգավորման նպատակներ են 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցք: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտումը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին: Ընդ որում, հարցերը կարող են ներառել կարգավիճակի բոլոր տարբերակները: Պնդում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե ընդունելի չէ: Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որ շահարկումները վերանան, որովհետև երբ ընտրվել եմ վարչապետ, ինձ առաջարկվել է բանակցությունները շարունակել այն կետից, որտեղ ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալու ժամանակ"։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica