close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի «100 փաստը» մոտենում է ավարտին. սկսվում է հարցուպատասխանը

Քաղաքական

25 Հունվարի 2020, 12:59
 Փաշինյանի «100 փաստը» մոտենում է ավարտին. սկսվում է հարցուպատասխանը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է «100 փաստ» ասուլիսը։ Ինչպես հաղորդում է Yerkir.am-ը , Փաշինյանն անդրադարձել է վարորդների 9 բալանոց համակարգին՝ նշելով. «Նախկին համակարգն ասում էր՝ էլի տուգանվիր, էլի տուգանվիր, էլի տուգանվիր, ինչքան շատ, այնքան լավ։ Հիմա երթևեկության կանոնները խախտելու տուգանքի առավելագույն չափը   29 հազար դրամ է։ Խախտումները 1-9-ը բալ են։ Մենք քաղաքացուն ասում ենք՝ երբ ուրիշների կյանքի համար սպառնալիքներ չեք ստեղծի, մեքենա վարելու Ձեր իրավունքը կվերականգնենք»։

Փաշինյանը կարևորել է զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի իրականացումը։ Ասել է, որ  գործընկերների  կողմից իրականացվում է ավելի քան 40  զորամասերի պարենավորումը։ Մարտական  դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ։  Համազգեստի և ճտքավոր կոշիկների  ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ «Բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև ծնողների սոցիալական վիճակը,- նշել է Փաշինյանը՝ ավելացնելով,- ծնողներն այլևս գումար չեն ծախսում իրենց զինվոր  որդիների համար։ Ծնողների հանձնուկների ծավալն է նվազում, բայց ի՞նչ պայմաններում է հնարավոր հայ մայրիկին համոզել, որ նա իր փակած մուրաբայից իր զինվոր որդուն չուղարկի։  Խոսքը դրա մասին չէ»։

Փաշինյանը գլխավոր ձեռքբերում է  համարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ «Այն հայկական լոբբիստական կազմակերպությունների, դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև  աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է»,- ասել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica