close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան

Իրավունք

24 Հունվարի 2020, 22:07
 Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գնահատմամբ՝ «բեսպրեդել»  կարելի է համարել փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերը եւ շեշտում, որ դա հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է։

 «Նման դեպք մոտ 20 օր առաջ իմ գործընկերոջ նկատմամբ էլ է եղել։ Երբ մենք գործի նյութերը ստացանք, տեսանք, որ փաստորեն, փաստաբանի եւ  իր վստահորդի խոսակցության գաղտնալսում է եղել։ Գաղտնալսել էին փաստաբան Աշխեն Դաշյանի հեռախոսային խոսակցությունը իր վստահորդի հետ, ավելին` նաև առանձին  Դաշյանի խոսակցությունն էին լսել՝ այլ անձանց հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝  անդրադառնալով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերին։

Միջազգային իրավունքի մասնագետը բացատրեց՝ երբ կուրորեն գաղտնալսում են մեղադրյալի հեռախոսային խոսակցությունները եւ տեսնում, որ այս մեկը  փաստաբանի հետ է, պետք է անմիջապես ապացույցների զանգվածից հանեն ու ոչնչացնեն։

«Ոչ միայն դա չի արվել, այլեւ հրահանգվել է  լսել նաեւ Աշխեն Դաշյանի հեռախոսազրույցները այլ անձանց հետ։ Սա  արդեն «բեսպրեդել»  կարելի է համարել։Երկու տարի առաջ նման պրակտիկա չկար եւ սա անհանգստացնող է»,-ահազանգեց մասնագետը։

Արա Ղազարյանն ասաց, որ պատրաստվում են ոչ միայն  վիճարկել քննիչի որոշումը, այլեւ քննչական բաժնի  պետի ուշադրությունը հրավիրել իր աշխատակցի կողմից իրականացված խախտումների վրա, որպեսզի  նրան պատասխանատվության ենթարկեն, որովհետև, ըստ էության, դա փաստաբան-վստահորդ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում է,  որը հիմնարար իրավունքի  կոպիտ  խախտում է։  «Այնքան խորը  համակարգային բնույթ է սա կրում, որ անգամ քննիչի մտքով չի անցնել գործի  նյութերից հանել գաղտնալսման մասը, իսկ  եթե դա նրա մտքով չի անցել, նշանակում է, որ նրանք անընդհատ դա արել են։ Պետք է բարձրաձայնել եւ իրենց կարգի հրավիրել»,-շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե վստահորդը վստահ չլինի, որ իրենց խոսակցությունը գաղտնի է, այլեւս չի աշխատի փաստաբանի հետ։

Նշենք, որ օրերս փաստաբան Էդգար Թումասյանն էր ահազանգել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իր եւ վստահորդի հեռախոսազանգը, որը կցվել է  քրեական գործին: Իսկ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը ահազանգեց  փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու մասին։ Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ իրենց հայտարարությունից կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են սկսվել։

« Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի»,-տեղեկացրել էր Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին:

Անդրադառնալով այս ահազանգին՝ Արա  Ղազարյանը ընդգծեց՝ եթե այդ ամենը կապված է փաստաբանի գործունեության հետ,ապա նույն  հարթակում պետք է դիտարկել՝ որպես փաստաբանի աշխատանքի մասնագիտական անձեռնմխելիության խնդիր։

Նշենք, որ  ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն հունվարի 29-ին քննարկելու է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք ընձեռող օրենսդրական փոփոխությանը, որը օրերս խորհրդարանն ընդունեց, ըստ Արա Ղազարյանի, սա դրական քայլ է, որը կապված  է մի ընդհանուր տենդեցի հետ, որին ապագայում Հայաստանը պետք է  ձգտի հասնել։ «Եվրոպայի խորհուրդը անդամ- պետություններին առաջարկում է ազգային անվտանգության  մարմիններին  տարանջատել հանրային քրեական հետապնդումից, այսինքն, ազգային անվտանգության մարմինները  պետք է զբաղվեն հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ եւ չզբաղվեն քրեական գործերի քննությամբ»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ  երբ ոստիկանությունը չունի իր սեփական ենթակա կառույցը եւ գաղտնալսման համար դիմում է  ԱԱԾ-ին՝ օգտագործելու համար  նրա ենթակառույցը, սա, ըստ Ղազարյանի, վերը նշված սկզբունքի խախտում է։

Դիտարկմանը, թե նկատի ունենալով երկրի իրավաքաղաքական մթնոլորտն ու աղմկահարույց քրեական գործերի առատությունը, արդյո՞ք այս փոփոխությունն իրական նպատակին կծառայի եւ  հավելյալ խնդիրներ չի ստեղծի՝  Արա Ղազարյանն արձագանքեց.«Դուք երկու բան կապում եք իրար հետ, որը վստահ չեմ կապվում է, թե ոչ։ Տեսական հարցադրմանը ես տեսական պատասխանում եմ, որ դրական է, որ ոստիկանությունը  ունենա գաղտնալսումների իր ենթակառուցվածքը, որպեսզի չօգտվի ԱԱԾ  ենթակառուցվածքից, որովհետեւ, եթե մեկ անգամ օգտվի, չի կարող երաշխավորել, որ այդ  տվյալները չեն  մնա ԱԱԾ-ի ձեռքին եւ հետո դոսիեներ չեն կազմվի։ Սա տեսական մոտեցումն է, բայց  արդյո՞ք այդ փոփոխությունից կօգտվեն եւ խախտումներ կարվեն, կտեսնենք,  փոփոխությունը դեռ նոր է»։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica