close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքական կուսակցությունների պատասխանատվությունն ու հաշվետվությունը

Քաղաքական

24 Հունվարի 2020, 16:53
 «Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքական կուսակցությունների պատասխանատվությունն ու հաշվետվությունը

Երբ 2019 թվականի հունիսին Արցախի Հանրապետության խորհրդարանում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքը, հանրապետությունում գրանցված էին շուրջ 20 կուսակցություններ: Այժմ գրանցված կուսակցությունների թիվը հասնում է 27-ի: Ինչ-որ առումով կարելի է բնական համարել այս երեւույթը: 2020-ի մարտի վերջին օրը Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջին անգամ անց են կացվելու միայն համամասնական ընտրակարգով: Այդ առումով յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ Ազգային ժողովի պատգամավոր, պարտավոր է ներառվել որեւէ կուսակցության կողմից ներկայացված ցուցակում: Ինչ-որ տեղ կարելի է խորհրդարանում հայտնվելու ցանկությամբ բացատրել կուսակցությունների թվի ավելացումը, սակայն այդ երեւույթը ոչ մի ձեւ չի կարելի բացատրել երկրի քաղաքական համակարգում կուսակցության ստանձնելիք դերի եւ պատասխանատվության տեսանկյունից: Այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ նախընտրական շրջանում ստեղծված միավորումները կամ համախմբումները միայն ընտրական գործընթացներին մասնակցելու համար են, իսկ այդ ժամանակահատվածից դուրս կուսակցություններն այլեւս ոչ անելիք ունեն եւ ոչ էլ բան ու գործ:

Երկրի զարգացման հիմնական գործոններից մեկը քաղաքական դաշտի կայացումն է: Իսկ քաղաքական դաշտի կայացումը ենթադրում է որոշակիություն, կանխատեսելիություն եւ քաղաքական, գաղափարական հիմունքների վրա կայացած աջ կամ ձախ կողմնորոշում ունեցող ուժերի առկայություն: Սա այն փորձված դասական քաղաքական համակարգն է, որի արդյունքում տարիներ շարունակ քաղաքական եւ հասարակական զարգացում են ապահովել Եվրոպական երկրները: Իսկ եթե մենք կիրառում ենք ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված քաղաքական համակարգ, պարտավոր ենք դասեր սերտել միջազգային փորձից:

Ի՞նչ ունենք մենք: Թիթեռի կյանք խոստացող անձի վրա հիմնվող նորաստեղծ կուսակցություններ, որոնք, ինչպես վերը ասվեց, կոչված են բավարարելու անձնական ցանկություններ:

Այսպիսով, հասարակությունը ոչ առիթ է ունենալու պահանջ ներկայացնել քաղաքական ուժին, եւ ոչ էլ հաշվետվություն ստանալ իր տված քվեի դիմաց: Բնական է եւ հասկանալի, որ եթե որեւէ կուսակցություն վաստակելով ժողովրդի վստահությունը, ձեռք է բերում իշխանական լծակներ եւ չի կարողանում իրականացնել իր խոստումները, հաջորդ ընտրությունների ժամանակ չկարողանա հաղթահարել որոշակի շեմ եւ կորցնի իր տրամադրության տակ եղած լծակները: Վերը նշվածն անհրաժեշտ ազդակ է քաղաքական դաշտի զարգացման առումով: Իսկ երբ ընտրությունից ընտրություն կյանքի են կոչվում խմբավորումներ, որոնք չեն ձգում մինչեւ մյուս ընտրությունները, այլեւս պատասխանատվության եւ հանձնառության մասին չի կարող խոսք լինել:

Արցախում անկախությունից հետո գործունեություն ծավալող ամենաառաջին կուսակցությունը լինելով՝ Դաշնակցությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է հետեւողականորեն իրականացնել ծրագրեր եւ այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար ժամանակ առ ժամանակ ներկայացնել հաշվետվություն:

Քաղաքական դաշտի կառուցվածքն արմատավորելու եւ պատահականություններից խուսափելու նպատակով այս գործելաոճը պետք է վարակիչ դառնա քաղաքական դաշտում յուրաքանչյուր դերակատարի համար: Իսկ այս գործելաոճը կարելի է ապահովել նաեւ օրենսդրական կարգավորումներով եւ դրանից բխող միջամտություններով:

«Ապառաժ»-ի խմբագրական

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica