close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի «Ազատության ինստիտուտը» պահանջում է Իվանիշվիլիին զրկել գիտական աստիճանից

Քաղաքական

24 Հունվարի 2020, 17:42
 Վրաստանի «Ազատության ինստիտուտը» պահանջում է Իվանիշվիլիին զրկել գիտական աստիճանից

Վրաստանի «Ազատության ինստիտուտը» պահանջում է իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին  զրկել գիտական աստիճանից, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Շարժման կողմից տարածված հայտարարությունում ասվում է, որ «Ազատության ինստիտուտի» ձեռքի տակ Բիձինա Իվանիշվիլիի ատենախոսությունն է, որը չի համապատասխանում ակադեմիական չափանիշներին:

Կազմակերպությունը դիմել է Վրաստանի կրթության որակի բարձրացման ազգային կենտրոնին՝ ստուգել Իվանիշվիլիի աշխատության՝ ընդունված չափանիշներին համապատասխանելու փաստը ու համապատասխան օրենքով սահմանված կարգով զրկել «անհամապատասխան գիտական աստիճանից»։

Հիշեցնենք՝ 2006-ին Վրաստանի կրթության նախարարության փորձագիտական խորհուրդը Բիձինա Իվանիշվիլիին պատվավոր դոկտորական աստիճան է շնորհել տնտեսության, գիտության, մշակույթի, արվեստի ոլորտներում հատուկ ծառայությունների համար։

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica