close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանի ներկակայացուցչի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են իրականացվել․ հայտարարություն

Իրավունք

24 Հունվարի 2020, 17:31
 Արթուր Վանեցյանի ներկակայացուցչի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են իրականացվել․ հայտարարություն

Կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, ժամը 14.30-ին ֆեյսբուկ սոցիալական ցանցի միջոցով հանրայնացվեց տեղեկությունն այն մասին, որ մենք հանդիսանում ենք ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները: Մասնավորապես հրապարակային կարգով ներկայացրեցինք armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը:

Կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուկ սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի:

Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին: Նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը:

Տեղի ունեցածի լույսի ներքո, հայտարարում ենք, որ մասնագիտական մեր գործունեությունը խոչընդոտելու որևէ փորձ երբեք հաջողությամբ չի պսակվել, այսուհետ ևս նման քայլեր կատարողների բոլոր ջանքերն անցնելու են ապարդյուն:

Այս քայլերի հեղինակներին ու նրանց ապօրինի հրամաններ տվողներին հիշեցնում ենք, որ նման գործելաոճը հանցավոր է, անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության: Կոչ ենք անում այդ անձանց չտրվել այժմեական գայթակղությունների, սթափվել, վերադառնալ օրենքի ու իրավունքի դաշտ: Մարդու իրավունքները գերագույն արժեք են, որոնք պետք է սրբորեն պաշտպանվեն, իսկ այդ իրավունքներով օժտված են անխտիր բոլորն ու ոչ ոք ապահովագրված չէ, որ ապագայում հարկ կարող է լինել պաշտպանելու հատկապես իր իրավունքները:

Լուսինե Սահակյան

Արամազդ Կիվիրյան»,-նշել է նա։

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica