close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

Հասարակություն

24 Հունվարի 2020, 16:31
 Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը  հունվարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չարլզին շնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ իրականացվող առաքելության մասին:

Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝  Սրբազանը Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը՝ «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» և հույս է հատնել, որ արդարությունը կհաղթանակի:


Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica