close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները. մաս 2

Տնտեսական

24 Հունվարի 2020, 16:35
 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները. մաս 2

7. Տրանշ 4.-ի (Արտաշատ-Քաջարան` 304 կմ, Քաջարան-Ագարակ` 42 կմ) և Տրանշ 5.-ի (Գյումրիի շրջանցիկ և Գյումրի­Բավրա` շուրջ 62կմ) նախագծերը մինչև այժմ պատրաստ չլինելու պատճառով սահմանափակվել է ճանապարհամերձ հատվածների հողի սեփականատերերի տնտեսական ակտիվությունը, քանի որ վերջիններս չգիտեն, թե կոնկրետ որ հատվածով է ճանապարհը անցնելու, և ներկայումս ճանապարհամերձ հատվածներում շինարարական թույլտվությունների տրամադրման խնդիրներ են արձանագրվում: Արդյունքում՝ հարավային ուղղությամբ ստեղծվել է բացասական գործարար միջավայր: Իսկ ո՞վ է փոխհատուցելու այդ վնասները:

8. ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ պետական պարտ քի բեռը հասնելու է ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսի շեմին, ինչը կխոչընդոտի ՀՀ կառավարությանը ներկայացնել մնացած 150 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հայտը, ինչպես նաև վերջինս հնարավորություն չի ունենա բանակցել նոր վարկային միջոցներ ներգրավելու հարցով: 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված է հատկացնել 22.5 մլրդ. ՀՀ դրամի ֆինանսավորում միայն Տրանշ 2.-ի և Տրանշ 3.-ի շինարարական աշխատանքների համար, այսինքն՝ Տրանշ 4.-ի և Տրանշ 5.-ի ճակատագրերը դեռևս մշուշտ են մնում:

9. Տնտեսապես հիմնավորված չէ, թանկ է Տրանշ 2.-ի (Աշտարակ-Թալին) վերակառուցման արժեքը, մասնավորապես՝ 42 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարահատվածի վերակառուցման համար նախատեսվել է 179.6 մլն. ԱՄՆ դոլար: Այս ճանապարահատվածի մեկ կմ միջինացված գինը կկազմի մոտ 4.3մլն . ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ այս հատվածում թունելներ և այլ խոշոր ինժեներական կառույցներ նախատեսված չեն: Տրանշ 2.-ի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, իսկ Տրանշ 3.-ը՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Տրանշ 3.-ի մասով լիազոր մարմինը պարբերաբար պահանջում է ուշադրություն դարձնել հիմքի, ենթահիմքի նյութերին և բետոնի որակին:

10. Վերջին շրջանում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ՊՈԱԿ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները կասկածի տակ են դրել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների որակը, իրական արժեքը և ժամետները: Մասնավորապես՝ 05.10.2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի հետ կնքված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու նախագծին, համաձայն որի՝ նախատեսվում է Տրանշ 2.-ի (Աշտարակ-Թալին) վարկային համաձայնագրի կատարման ժամկետի երկարաձգում 27 ամսով (2017 թվականի հունիսի 30-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը), իսկ Տրանշ 3.-ի (Թալին-Գյումրի) վարկային համաձայնագրի կատարման ժամետի երկարաձգում 21 ամսով (2017-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը): Տրանշ 2.-ը արդեն երկրորդ անգամ է երկարաձգվում. առաջինը եղել է 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը փոխադրելը: Տրանշ 2.-ի և Տրանշ 3.-ի վարկային համաձայնագրերի Բաժին 2.03-ի համաձայն՝ ՀՀ կառա­ վարությունը տարեկան կտրվածքով վճարելու է 0.15 տոկոսի չափով ամրագրված վճար (տույժ): Նման գումարը հաշվարկվելու է վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ նվազեցվող գումարները)՝ սկսած Վարկային համաձայնագրի ժամետից 60 օր հետո: Այսինքն՝ որքան ծրագրի իրականացումը հետաձգվում է, այնքան ծրագիրը ավելի ծախսատար է դառնում:

11. Միջազգային մրցույթի արդյունքում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության կապալառուներ են «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս Ա» (Տրանշ 1. և Տրանշ 2.) և «Սինոհիդրո Քորփորեյշն» (Տրանշ 3.) ընկերությունները, որոնք իրենց հերթին ունեն ենթակապալառու և մատակարար կազմակերպություններ, դրանք են՝ «Արարատ ճանշին», «Սթոնս», «Արարատի ցեմենտի գործարան» «Ա.Ա.Բ», «Ռաֆայել», «Ապարագ», «Բետոնիկա», «Դենտալ Իմփորտ», «Հիդրոէներգետիկա», «Իսոլուքս Կորսան», «Մերգերյանշին», «Միրանդա», «ԷմԷլԷլ Մայնինգ», «Իկո մաշիների», «Ուրբանիերո Ինդաստրիս», «Բարիս», «Տեր Հայրապետյան շին», «Արեգ», «Միկմետալ», Ա/Ձ Գևորգ Խորշուդյան, «Դուստր Մոնիկա», «Արգիկ» և այլ ընկերությունները: Կապալային պայմանագրերի համաձայն՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս Ա» իսպանական և «Սինոհիդրո Քորփորեյշն» չինական ընկերությունների հետ անհաղթահարելի վեճերը կարող են լուծվել միջազգային արբիտրաժային դատարանի միջոցով, որը բավականին ծախսատար և աշխատատար գործընթաց է:

12. Դեռևս լուծված չէ Տրանշ 2.-ի և Տրանշ 3.-ի ճանապարհամերձ տարածքների օտարման գոտին երրորդ անձանց պահանջներից ազատման խնդիրը. առկա են բազմաթիվ դատական վեճեր: Այստեղ տարածքների օտարման գործընթացը թափանցիկ չէ, առկա չէ հստակ մեթոդաբանություն, ինչը չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի տեղիք կարող է տալ:

Եվ այսպես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մեր տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, և այն պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում՝

- քննարկել այս ծրագրի ներդրումային արդյունավետությունը,

-վերանայել իրենց գործում թերացած ընկերությունների շինարարական պայմանագրերը (այդ թվում՝ ենթակապալառուների և մատակարարների) և/կամ ամբողջովին նոր միջազգային տենդերներ հայտարարել,

- ներդնել շինարարական ընթացիկ աշխատանքների հասարակական և խորհրդարանական վերահսկողության, հաշվետվողականության, վնասի գնահատման և վերականգման առավել արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ:

Նկատի ունենալով ՀՀ պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցության ներկա մակարդակը (շուրջ 59 տոկոս է)՝ Տրանշ 4.-ն և/կամ Տրանշ 5.-ը ավարտին հասցնելու համար նպատակահարմար է ընտրել ներդրող շինարարական կազմակերպություն (կազմակերպություններ), որը ոչ միայն բարձր որակով կիրականացնի շինարարական աշխատանքները, այլև իր սեփական միջոցները կներգրավի:

Սկիզբը՝ այստեղ:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica