close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արվեստի շունչը քանոնի մոգական ելևէջներում. Մարիաննա Գևորգյան

Մշակույթ

24 Հունվարի 2020, 14:42
 Արվեստի շունչը քանոնի մոգական ելևէջներում. Մարիաննա Գևորգյան

Մարիաննա Գևորգյանը ընտրել է ազգային նվագարան քանոնը, որն առանձնանում է իր շքեղ ու դյութիչ հնչողությամբ: Նա նվագում է հնագույն  ժամանակներից մեզ հասած 5-րդ դարի տաղերից, ժողովրդական, աշուղական, դասական մինչև մերօրյա կոմպոզիտորներ ու օտար ազգերի ստեղծագործություններ: Նրան են վստահել մի շարք պրեմիերաներ կոմպոզիտորներ՝ Վ. Աճեմյանը, Երվանդ Երկանյանը և այլք: Շատ մեծ տեղ տալով կրթությանը քանոնահարուհին ինքն էլ սովորել ու ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գերազանցությամբ, անցնելով բոլոր աստիճանները՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Հանրապետական ու միջազգային մրցութ-փառատոնների առաջին կարգի մրցանակակիր, ոսկե մեդալակիր: Մարիաննա Գևորգյանի առաքելությունն է պահել հայկական քանոնի դիմագիծը և մաքրամաքուր կատարումներով ներկայանալ մերօրյա մշակութային խառնաշփոթում:

Բազմաթիվ մենահամերգներ նվագած քանոնահարուհին միշտ ընտրում է տարբեր վայրեր և ըստ վայրի համապատասխան համերգային նվագացանկ, համագործակցելով տարբեր երաժիշտների հետ: Առաջնորդվում է այն սկզբունքով, որ համերգային ծրագրում պարտադիր պետք է հնչի Կոմիտաս: Ամեն մի մենահամերգ քանոնահարուհու սրտի մի անկյունում ունի իր տեղն ու թողած հետքը: Առանձնահատուկ ու կարևոր քայլ է համարում վերջերս  Արցախ աշխարհում կայացած մենահամերգը, որը բարեգործական է եղել: Դա մի հնարավորություն էր արցախցու համար վայելելու հայ մաքրամաքուր երաժշտությունը: Հաջորդիվ կայացել է Արզնիի մենահամերգը, որտեղ հանդես է եկել օտար ազգի հանդիսատեսի մոտ և ներկայացրել ազգային մշակույթն ու նվագարանը: Տարեմուտն էլ եզրափակել է  ամենամարդասիրական նախաձեռնությամբ՝ հայ մշակույթը ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում ու մանկապարտեզում:

Ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր, մնայուն է միայն  դարերից եկած մաքուր անաղարտ մեր մշակույթը, որը իմաստի ու արժեքի աշխարհ է՝ կոչված ծառայելու մարդկությանը: 

ԳագԱթ

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica