close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրայր Թովմասյանի» խնդիրն ինձ համար երկրորդական է. շատ կարևոր է Հայաստանի հեղինակությունը, վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել. Հրայր Թովմասյան

Քաղաքական

24 Հունվարի 2020, 14:10
 «Հրայր Թովմասյանի» խնդիրն ինձ համար երկրորդական է. շատ կարևոր է Հայաստանի հեղինակությունը, վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել. Հրայր Թովմասյան

Իմ հորդորը եղել է մեկը. այն ինչ կատարվում է պետք է տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ինչ այսօր կատարվում է, այս օրով չի ավարտվելու: Ցավ եմ ապրում: Դրանք նոր քրեական գործերի հիմք են հանդիսանալու և այդ ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ամբողջ հարցաքննությունը, գործողությունները պետք է ձայնագրվեն. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացնում, որն ավարտվեց քիչ առաջ:

Հրայր Թովմասյանի համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալն ու միջնորդությունները մերժելը՝ տեսաձայնագրելու վերաբերյալ, որպեսզի հետո տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ չլինեն:

«Այն ինչ այսօր տեղի է ունենում իմ և ՍԴ շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրները խորքային են և օրվա իշխանությունը ունի խնդիր՝ ձերբազատվելու ինձնից, որպես ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, ակնհայտ և դրա մասին ողջ հանրությունը տեղյակ է: Ինձ համար «Հրայր Թովմասյանի» խնդիրը երկրորդական է: Շատ կարևոր է Հայաստանի հեղինակությունը, վաղվա օրը: Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունը այդքան արագ մսխել», - հայտարարեց Թովմասյանը:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica