close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

Տարածաշրջան

24 Հունվարի 2020, 13:28
 Կարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը հայտնում է, որ միությունը դիմել է Նոբելյան հանձնաժողովին առաջարկով՝ հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանին:

«Մենք արդեն երկրորդ անգամ դիմել ենք Նոբելյան կոմիտե` 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, մարդ՝ ով ամբողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա:

«Այսօր նա այն քիչ մարդկանցից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի և Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, ԵԽ, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Փայլանը Նոբելյան մրցանակի էր ներկայացվել նաև 2018 թ.:

Մահացել է Նորայր Դավիդյանցը
20 Սեպտեմբերի 2020, 10:56 Մահացել է Նորայր Դավիդյանցը
Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica