close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՔԾ-ն ՍԴ նախագահի պաշտպանական թիմին չի թույլատրել ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ-ն հերքում է

Քաղաքական

24 Հունվարի 2020, 12:36
 ՀՔԾ-ն ՍԴ նախագահի պաշտպանական թիմին չի թույլատրել ծանոթանալ դատարանի որոշմանը. ՀՔԾ-ն հերքում է

Հատուկ քննչական ծառայությունը անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի այն հայտարարությանը, ըստ որի ՀՔԾ-ն չի թույլատրել իրենց  Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը:

«Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Այն դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,- նշել է պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, երբ անձին թույլ չի տրվում կարդալ որոշումը:

ՀՔԾ ներկայացուցիչն այս հայտարարությունը ապատեղեկատվություն որակեց և նշեց, որ  քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել  քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը:

«Վերոգրյալը հաշվի առնելով` Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց», - նշված է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica