close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքուն Կիպրոսի ոստիկանությունից պահանջել է ձերբակալել և արտահանձնել ԵԽ նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար

Աշխարհ

24 Հունվարի 2020, 12:22
 Բաքուն Կիպրոսի ոստիկանությունից պահանջել է ձերբակալել և արտահանձնել ԵԽ նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար

Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բաքուն Կիպրոսի ոստիկանությունից պահանջել է ձերբակալել և արտահանձնել Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։

Ալիևը ամեն անգամ ցույց է տալիս, որ իր համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի․ լինի դա Ադրբեջանի ներսում, թե դրա սահմաններից դուրս», - գրում է Ղավալյանը:

Հիշեցնենք, որ Էլենի Թեոխարուսը հայտնի հույն մանկաբույժ, վիրաբույժ, գրող և հասարակական-քաղաքական գործիչ է: 2001 թ. դարձել է Կիպրոսի խորհրդարանի անդամ, 2003 թ. ԵԽ պատգամավոր: Թեախարուսի գլխավոր նպատակի կիպրոսյան հարցի լուծումն է (1974 թ. ցօրս կղզին բաժանված է երկու մասի՝ հունական և թուրքական): Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախը Հայաստանին միավորվելու կողմնակիցն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica