close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են Արցախի զորամասերից մեկում վիրավորվածների անունները. Մեկի վիճակը ծանր է

Հասարակություն

24 Հունվարի 2020, 09:49
 Հայտնի են Արցախի զորամասերից մեկում վիրավորվածների անունները. Մեկի վիճակը ծանր է

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում դեպք է գրանցվել, որի հետեւանքով կա երկու վիրավոր: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով տարածված տեղեկությունները, թե զոհ կա:

«Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Իրավիճակի մասին կիրազեկենք ինչպես կարգն է: Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ,ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում նշել է նա:

Նշենք, որ քիչ առաջ Արցախի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica